News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արցախի իշխող քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Արցախի կառավարության կողմից բիովառելիքի ծրագրի նախաձեռնման շարժառիթին եւ արդյունքներին:

Այս կապակցությամբ նա մասնավորապես նշել է, որ աշխատանքային մակարդակում քննարկումները սկսվել են 2010թ.-ին։

«Նախաձեռնության նախապատմությունը կրկին պայմանավորված էր այդ տարիներին Հայասատանի Հանրապետություն ներկրվող բնական գազի եւ նավթամթերքի գների հնարավոր թանկացմամբ: Բացի Մաղավուզի քարածխի հանքի շահագործումից՝ կառավարության օրակարգում ներառել էինք էներգետիկ այլընտրանքային աղբյուրների քննարկման հարցերը: Այդ կապակցությամբ աշխատանքային խորհրդակցություն էի հրավիրել, որին մասնակցում էին գործարար եւ գիտական շրջանակի ներկայացուցիչներ, ոլորտի պաշտոնյաներ: Նրանց հորդորել էի կարճ ժամանակում առաջարկություններ ներկայացնել գործնական քայլեր ձեռնարկելու համար:

Ներկայացված առաջարկների հիման վրա պետական աջակցությամբ Ստեփանակերտում մասնավոր ներդրողների կողմից կառուցվել է ջեռուցման կաթսանների եւ վառարանների արտադրության ժամանակակից գործարան, ինչպես նաեւ հանրապետության շրջաններում հիմնադրվել են բրիկետի արտադրության կազմակերպություններ:

2011 թ.-ին ծրագրի հաջող մեկնարկից հետո իմ պնդմամբ այն նախ ներդրվել է Պաշտպանության բանակում եւ առաջին փուլով սկսել են առաջնագծի, ապա նաեւ զորամասերի՝ դիզելային վառելիքով եւ էլեկտրական տաքացուցիչներով աշխատող ջեռուցման համակարգերի՝ հայրենական արտադրության այս նոր համակարգով փոխարինումը, որը միաժամանակ կարող է աշխատել եւ՛ բրիկետով, եւ՛ սովորական փայտով, եւ՛ քարածուխուվ:

Արդյունքում տեղադրման օրվանից առայսօր կամ վերջին վեց տարիների ընթացքում միայն Պաշտպանության բանակը խնայել է ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար։

Բացի ջեռուցումից՝ այն հնարավորություն է տվել նաեւ, որպեսզի առաջնագիծն ապահովվի տաք ջրով, իսկ ջերմակարգավորիչ ֆունկցիայի շնորհիվ դիրքապահ զինվորների շրջանում կտրուկ նվազել է սուր-շնչառական վարակով հիվանդությունների ցուցանիշը: Քանի որ մինչ այդ դիրքերում գետնատնակները (блиндаж) տաքացվում էին դիզելային վառելիքով, որը նորմայից ավելի բարձր ջերմաստիճան էր ապահովում, եւ դրսում «հովանալու» զինվորների ցանկությունը հաճախ մրսածության պատճառ էր դառնում: Եթե չասենք, թե ինչպիսի թունավոր արտանետումներ են գոյանում դիզվառելիքի այրումից:

Խնայողությունն էր պատճառը, որ ծրագրում ներառվել է հանրապետության դպրոցական, բնակելի, համայնքային բոլոր նորակառույց, ինչպես նաեւ դեռեւս չգազաֆիկացված համայնքների հանրային նշանակության շենքերի մի մասը:

Իհարկե, քանի որ հետագայում բնական գազի սակագնի թանկացում տեղի չունեցավ, տնտեսվարողների կողմից բրիկետի արտադրությունը մեծ հետաքրքրություն այլեւս չառաջացրեց՝ չնայած իրացման պահանջարկը մի քանի անգամ ավելին է, քան առկա արտադրանքը։ Փոխարենը խնդիրը միառժամանակ լուծվում է սովորական վառելափայտով, իսկ որոշ հիմնարկներում՝ տեղական քարածուխով:

Փայտանյութի մատակարարման գործով ներկայումս զբաղվում են մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ: Սեզոնային շրջանից կախված՝ ծրագիրն իր օժանդակ ծառայություններով ապահովում է 200-300 աշխատատեղ, իսկ պետական բյուջե կատարվող հարկային վճարները տարեկան կազմում են տասնյակ միլիոն դրամներ:

Ի դեպ, ողջունելի է, որ բրիկետի արտադրության հանդեպ ներկայումս մեծ հետաքրքրություն կա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Պատրաստակամ ենք Արցախում ձեռք բերած դրական փորձը կիրառել հայրենիքի այլ հատվածներում այդ ուղղությամբ ծառացած խնդիրների լուծմանն ի նպաստ»,- գրել է Ա. Հարությունյանը՝ ավելացնելով, որ առաջիկայում բաց եւ հրապարակային տեսքով կանդրադառնա անցած ավելի քան մեկ տասնամյակում Արցախի կառավարության կողմից իրականացված զարգացման այլ ծրագրերի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ