News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Արցախի հարցը Հայաստանի գերակա խնդիրն է, ունենք մի իրավիճակ, երբ 150 հազար մեր հայրենակից, ըստ էության պահապանն են մեր հավաքական պաշտպանության, մեր հավաքական ինքնության։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, Քաղաքացու օրվա միջոցառման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նախարարը հիշեցրեց, որ  մեր հայրենակիցները Ստեփանակերտում ապրում են իրենց կյանքով, իրենց հոգսերով, իրենց բարեկեցությունն են ստեղծում, իրենց նպատակներն են առաջ տանում, իրենց անվտանգությանն են ապահով, սակայն ի տարբերություն շատ շատերի՝ իրենք այնքան մոտ են  շփման գծին։

«Այդ 150 հազարի անվտանգությունը մեր բոլորի կենսական հարցն է, անկախ նրանից մենք Երեւանում  ենք, Մոսկվայում ենք, թե Լոս Անջելեսում։ Որտեղ էլ որ գտնվենք՝

յուրաքանչյուր հայի համար սա հավաքական ազգային գիտակցության, ինքնության պաշպանություն եւ պահպանություն է»,– ասաց Զոհրաբ Մնացականյանը։

Նա նաեւ շեշտեց, թե որքան ծանր կլինեն հետեւանքները բոլորի համար, եթե մեր հայրենակիցների համար վտանգը աճի՝ ինչպիսին եղել է 1990–ականների սկզբին։

«Հայաստանը եղել եւ մնում է Արցախի երաշխավորը՝ այլ  ձեւաչափ չկա, չի եղել, որպեսզի ամրապնդվի մեր հայրենակիցների անվտանգությունը։ Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, ցանկանում ենք խաղաղությունը, սակայն այդ խաղաղությունը ցանկանալով՝ մենք չենք կորցնում մեր ինքնավստահությունը եւ գիտակցությունը, որ մեր պաշտպանվելու ուժը շատ ուժեղ է»,– ասաց նախարարը։

Զոհրաբ Մնացականյանը դրական է գնահատում քննարկումներն ու բանավեճերը, քանի որ  բանավեճերի մեջ ստուգում, գնահատվում է հավաքական մոտեցումները՝  ազգային հարցերի շուրջ, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցում։

«Ժողովրդավական հասարկությունները շատ ավելի հայրենասեր են, շատ ավելի ամուր են այն առումով, որ իրենք բաց են քննարկումների համար եւ բանավեճի միջոցով փորձում են հասել ազգային կոնսեսուսի՝ հստակեցնելով ազգային նպատակները, որոնք եւ բանավեճի, մտքերի  փոխանակման միջոցով ձեւավորում են այն ինչ–որ դառնում է ընդունելի ազգային կոնսենսուս։ Այդ առումով է գնահատականը շատ բարձր, թե ինչ է նշանակում քաղաքացի, ինչ է նշանակում ժողվորդավարություն»,– ասաց Զոհրաբ Մնացականյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ