News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի նախկին ղեկավար Հայկ Այվազյանի գործելաոճը չի բավարարել վարչապետին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իր եւ Հայկ Այվազյանի միջեւ հարաբերությունների լարումն է եղել վերւինիս ազատման պատճառը։

«Հայկ Այվազյանը նշանակվում եւ ազատվում է վարչապետի որոշմամբ, ընդ որում՝ կամայական որոշմամբ, որեւէ ֆորմալ պատճառ, որպեսզի դրա հիմքում լինի, օրենքը չի նախատեսում, ուստի նման հարցերի պատասխանելիս մենք օրենքին ենք հղում կատարում եւ պատասխանում ենք ըստ դրա։ Բովանդակային առումով, բնականաբար, տրամաբանությունն այն է, որ տվյալ աշխատակցի գործելաոճը չի բավարարել վարչապետին, մեր գործելաոճի տրամաբանությունը չի համապատասխանել պարոն Այվազյանի գործելաոճին։ Եթե գոհ լինեինք պարոն Այվազյանի գործունեությունից, նա կզբաղեցներ իր պաշտոնը»,–ասաց նա։

Ճշտող հարցին՝ այն հանձնարարականը, որ աշխատակազմի ղեկավարն իջեցրել է եւ Այվազյանը հրաժարվել է կատարել, ազատման հիմք հանդիսացել է, Աղաջանյանը դրական պատասխանեց. «Այդ թվում նաեւ այդ հանձնարարականն է պատճառ դարձել»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ապրիլին 1-ին աշխատանքից ազատվել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը: Նրա պնդմամբ՝ խախտվել են իր իրավունքները, քանի որ իրենց ազատման ոչ մի պատճառ չի ներկայացվել։ Հայկ Այվազյանի խոսքով՝ Աղաջանյանի կողմից հանձնարարական է իջեցվել իրենց գրասենյակ, որը հրաժարվել են կատարել, քանի որ իրենց գործառույթներին չի առնչվել։

Ինչ վերաբերում է մամուլում հրապարակված լուրերին, թե պատճառը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ նրա ունեցած տարաձայնություններն են, Հայկ Այվազյանը պատասխանել է. «Ես չեմ ուզենա, որ իրականում հիմքը դա լինի, քանի որ պետական կառավարման համակարգի աշխատանքը ես այդպես չեմ պատկերացնում, որ երբ մեկ անձի կամ պաշտոնյայի ինչ-որ բան հարմար չի լինում, դրա հիման վրա որոշումներ են կայացվում»:

Տպել
Ամենաշատ