News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Համաշխարհային ճանաչում ունեցող դերասան եւ քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերն այցելել է իր կրտսեր որդուն՝ 21-ամյա Ջոզեֆ Բայենային, դիպլոմ շնորհելու արարողությանը, հաղորդում է Fox News-ը:

Հպարտ հայրը լուսանկարվել է որդու հետ, որը կանգնած է նրա կողքին թիկնոցով եւ ակադեմիական քառակուսի գլխարկով:

Ջոզեֆն ավարտել է Կալիֆոռնիայի Պեպերդայնի համալսարանի բիզնեսի կուրսը:

«Շնորհավորում եմ, Ջոզեֆ: Չորս տարի բարդ ուսուցում համալսարանում, եւ  ահա այսօր քո սպասված օրն է: Դու արժանի ես բոլոր շնորհավորանքներին. ես այնպես եմ հպարտանում քեզնով: Ես սիրում եմ քեզ»,-թվիթերյան իր էջում գրել է աստղային հայրն ու հրապարակել որդու հետ լուսանկարը:

Ջոզեֆ Բայենան Շվարցենեգերի եւ նրա տան նախկին մաքրուհի Միլդրեդ Բայենայի որդին է, որի մոր հետ Շվարցենեգերն ինտիմ կապ է ունեցել, երբ դեռեւս ամուսնացած էր Քենեդի ընտանիքի ժառանգ, NBC News-ի լրագրող Մարիա Շրայվերի հետ:

Այդ փաստով հրահրված աղմկահարույց սկանդալը դարձել էր զույգի ամուսնալուծության պատճառ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մահացել է ռոքնռոլի հիմնադիրներից Դեյվ Բարթոլոմյուն
Պատերազմից հետո Բարթոլոմյուն ակտիվորեն մասնակցել է Նոր Օռլեանում ռոքնռոլի զարգացմանը…
Գառնիկ Բադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 16-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
Խորը կսկիծով հայտնում ենք, որ 2019թ. հունիսի 12-ին, 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պետական եւ քաղաքական գործիչ...
Մահացել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը
ՀՀ նախագահի ս.թ. նոյեմբերի 19-ի հրամանագրով նշանակվել էր Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան...
Հոլիվուդյան լեգենդ եւ Մոնակոյի արքայադուստր Գրեյս Քելիի թոռնուհին ամուսնացել է
Անվանի զույգի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Մոնակոյի պալատում…
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ
Հենրիկին ասացի, որ հիանում ենք իրենով եւ հպարտանում ․․․
«Հաջողության ճանապարհը». Գևորգ Հարությունյան
GaragErazmus4Yerevan ու Edu VanHub ծրագրերի…