Կիպրոսում ջրազույզը լճի հատակից ափ է հանել կղզու պատմության մեջ առաջին սերիական մարդասպանի զոհերի մնացորդներով ճամպրուկը, հաղորդում է Associated Press-ը:
Ջրասույզը կրում էր հատուկ պաշտպանիչ հագուստ լճում թունավոր նյութերի բարձր խտության պատճառով, որը ներկայումս չգործող պղնձի հանքավայրի մաս էր:
Իշխանությունները հայտնել են, որ 35-ամյա զինվորական սպան խոստովանել է յոթ օտարազգի կանանց եւ աղջիկների սպանությունը: Նա պատմել է հետաքննիչներին, որ թաքցրել է իր զոհերի մնացորդները ճամպրուկի մեջ, որն, այնուհետեւ, նետել լիճը:
Դա հայտնաբերված սարսափելի գտածոներից երկրորդն է: Ոստիկանությունը փնտրում է երրորդը: