News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«WCIT 2019»-ի կազմակերպման գրասենյակը բացել է հոկտեմբերին Երեւանում կայանալիք 23-րդ ՏՏ համաշխարհային համաժողովի տեղեկատվության պաշտոնական աղբյուրները։ Համաժողովի նախապատրաստական ընթացքի, հրավիրվող բանախոսների, մասնակից երկրների, գործընկերների եւ հովանավորների մասին ամբողջ տեղեկատվությունը հասանելի է լինելու պաշտոնական կայքում եւ սոցիալական մեդիայի բոլոր առաջատար հարթակներում։ Պաշտոնական կայքում ընթանում է մասնակիցների նախնական գրանցումը։

Պաշտոնական հարթակներում արդեն հրապարակվել է նաեւ միջոցառման տեսանյութ-այցեքարտը, որը ներկայացնում է Հայաստանում կայանալիք համաշխարհային համաժողովի գլխավոր գաղափարախոսությունը՝ ապակենտրոնացման ուժը: 

«Տեխնոլոգիաների շնորհիվ, աշխարհն ավելի ապակենտրոնացած է դառնում։ «WCIT 2019»-ը կբացահայտի այս երեւույթը, դրա հնարավորություններն ու հեռանկարային ազդեցությունը՝ նոր ճանապարհ հարթելով դեպի արագորեն ապակենտրոնացող աշխարհ»,- նշել է «WCIT 2019- ՏՏ համաշխարհային համաժողովի» ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը։

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Հայաստանը, Գերմանիան, Թայբեյը հանդես կգան առանձին տաղավարներով, ընդլայնված ձեւաչափով մասնակից մյուս երկրների ցանկը կհրապարակվի ավելի ուշ։

Նշենք, որ «WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը» տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 

WebsiteFacebookYouTubeTwitterLinkedInInstagramTelegram, Reddit (շուտով):

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները․․․
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում...
ՌԴ նոր վարչապետը Հայաստանում կայացած WCIT 2019-ի հիմնական բանախոսներից էր
Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ...
all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում (ֆոտո)
Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին...
WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դոլարից ավելի, 450 մլն դրամն է հատկացվել ՀՀ բյուջեից. Ալեքսանդր Եսայան
Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Ամենաշատ