News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
478.04
EUR
535.55
RUB
7.47
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Ապրիլի 26-ին Երեւանում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների միջեւ բազմակողմ միջգերատեսչական խորհրդատվություններ` «Փոխշահավետ տնտեսական համագործակցության ոլորտում ինտեգրացիոն գործընթացների հեռանկարների խորացման եւ ընդլայնման մասին» թեմայով:

ԱԳՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ Խորհրդատվություններին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից եւ ԱՊՀ գործադիր կոմիտեից:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին ԱՊՀ բազմակողմ տնտեսական համագործակցության ոլորտում ինտեգրացիոն գործընթացների խորացման եւ ընդլայնման հետ կապված հարցեր:

Խորհրդատվությունների ժամանակ քննարկվեցին ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն տնտեսական գործընթացներին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ԱՊՀ եւ Եվրասիական տնտեսական միության գործունեության համադրումը տնտեսական համագործակցության համատեքստում: Խորհրդատվությունների մասնակիցներն անդրադարձան 2018թ. նոյեմբերի 27-ին ԱՊՀ գործադիր կոմիտեի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ փոխգործակցության խորացման մասին հուշագրի  ստորագրմանը:

Միեւնույն ժամանակ ընդգծվեց հետագա համագործակցության կարեւորությունն արտաքին առեւտրի, թվային տնտեսության, մաքսային կարգավորման, տրանսպորտի եւ փոխադրման ներուժի արդյունավետ օգտագործման, էներգետիկայի, պետական գնումների, սպառողների շահերի պաշտպանության, հարկային քաղաքականության եւ վարչարարության, մրցակցային քաղաքականության եւ հակամենաշնորհային, ինչպես նաեւ անասնաբուժական, սանիտարական եւ ֆիտոսանիտարական ոլորտներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ անդամ պետությունները Երեւանում հետեւել են ԶՈՒ ստորաբաժանումների վարժանքներին
Երեւանում անցկացված նիստի մասնակիցները հետեւել են ԶՈՒ ստորաբաժանումների վարժանքներին...
Երևանում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր կոմիտեի նիստ (ֆոտո)
Նիստի շրջանակներում համակարգող կոմիտեի անդամները պարգևատրվել են ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով․․․
ԱՊՀ տեղեկատվական տարածությունը պետք է բաց լինի. Պուտին
Նրա խոսքով՝ այն պետք է բաց լինի, որպեսզի տեղեկատվության աղբյուրները պաշտպանված լինեն եւ արդյունավետ աշխատեն...
Սեւանա լիճը մտել է ամառային հանգստի համար ԱՊՀ լավագույն հանգստավայրերի թոփ հնգյակի մեջ
Ամենից էժան է Իսիկ-Կուլում հանգստանալը, ամենից թանկ՝ Բաքվի հանգստավայրերում…
ՀՀ նախագահությամբ կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳՆ իրավական ծառայությունների ղեկավարների կոմիտեի 26-րդ նիստը
Նախարարի տեղակալը բարձր գնահատեց նման հանդիպումների կարեւորությունն ու արդյունավետությունն ԱՊՀ շրջանակներում...
Հայաստանում կանցկացվի ԱՊՀ ՊՆԽ առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի նիստը
Նիստն անցկացվում է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2019թ. աշխատանքային պլանի…