News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ապրիլի 19-ին պարգեւատրել է   մարզպետարանի 12 աշխատակիցների, այդ թվում փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը եւ մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Տիգրան Ղարիբյանը:

Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ, մարզպետի համապատասխան կարգադրության մեջ նշվում է, որ նա առաջնորդվել է «Քաղաքացիական ծառայության մասին  ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ մասով, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով եւ 22-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ մասերով եւ որոշել է մարզպետարանի «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին հատուկ առաջադրանքները եւ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգեւատրել աշխատակիցներին։

Մարզպետարանի պարգեւատրված 12 աշխատակիցների մեծ մասը վարչության պետեր են եւ միայ երեք անձ է, որ այս կամ այն բաժնի սովորական աշխատակիցներ են:

Ընդհանուր առմամբ, պարգեւագրման վրա ծախսվել է 2մլն 362 հազար 130 դրամ։ Ամենամեծ պարգեւավճարը՝ 307 հազար 384 դրամ, ստացել է փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը։ Մարզպետը պարգեւավճար չի ստացել:

Տպել
Ամենաշատ