News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կոչ արեց սպասել «Արմավիր» ՔԿՀ-ում ԱԱԾ խուզարկության հետ կապված ծառայողական քննության արդյունքներին:

«Արդյոք եղե՞լ են տուփերով պլանշետ-հեռախոսներներ: Պատասխանը կտա ծառայողական քննությունը: Փաստերի ո՞ր մասն է իրականությանը համապատասխանում: Չափազանցում տեղ գտե՞լ է, թե՞ ոչ»,- ապրիլի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախարարը:

Ընդ որում՝ Զեյնալյանն արդեն ոչ առաջին անգամ հավաստիացրեց, որ ՔԿՀ-ոմ չկա խուց, որ չխուզարկվի, չկան գողականներ, իսկ նախկին կարգերը վերացված են:

«ՔԿՀ ներսում փող չի շրջանառվում»,- հավաստիացրեց Զեյնալյանը: ԱԱԾ ներկայացրած բազմաթիվ խախտումների առնչությամբ նախարարը հանդիպակաց հարց տվեց. «Եթե խուցը դատարկ է, ինչ տարբերություն՝ այն բա՞ց է, թե՞ ոչ: Եթե օդափոխման համակարգ չկա, իսկ խցում խոնավ է ջրախողովակի վթարի պատճառով, կարելի՞ է արդյոք դռների պատուհանները բացել: Թե՞ անցքից չի երեւում ամբողջ խուցը: Հարցերը շատ են: Դրանք պետք է պատասխաններ ստանան»:

Ընդ որում՝ Զեյնալյանը հերքեց հրաժարական ներկայացրած «Արմավիր» ՔԿՀ պետին ավելի բարձր պաշտոնի նշանակելու մասին լուրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ