Կոտայքի մարզում տնտեսական զարգաման հայեցակարգով նախանշել ենք 4 հիմնական ուղղություններ, որոնցից առաջինը տուրիզմի ոլորտն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Միայն Ծաղկաձորում այսօր 48 հյուրանոցային համալիրներ շուրջ 5002 մահճակալներով։ Ընդհանուր մարզում այսօր գործում է 96 հյուրանոցային–ռեզորթային հանգստյան տներ եւ հանգստավայրեր։ Այս պահին քննարկման մեջ են երկու խոշոր հյուրանոցային–առողջարանային համալիրների կառուցման նախագծեր, մեկը՝ Հանքավանի գոտում, մյուսը՝ Ծաղկաձորի հատվածում, եւս մեկիաշխատանքները մեկնարկել են՝ Արզնի վարչական տարածքում՝ Երեւան–Սեւան մայրուղու աջ հատվածում աշխատանքները մեկնարկել են»,–նշեց նա։
Տնտեսական զարգացման հաջորդ ուղղությունը, մարզպետի խոսքով, ինտենսիվ այգեգործությունն է ու տեխնոլոգիական գյուղատնտեսությունը. «Ինտենսիվ այգեգործության հատկապես լայն հնարավորություններ ունենք Եղվարդի տարածաշրջանում եւ Նաիրիի հատվածում։ Այս պահին 150 հա ինտենսիվ այգեգործության երեք խոշոր բիզնես ներդրումային ծրագրեր են քննարկվում, որոնցից մեկը կառավարության դաշտում է։ Օրերս այցելեցի Գառնի, որտեղ 50 հա մոշի այգու նախագիծ է իրականացվում։ Մարզի 4 համայնքներում շուրջ 20 հա ջերմոցային տնտեսություն է իրականացվում»։
Ռոմանոս Մելիքյանը ներկայացրեց տնտեսական զարգազման երրորդ ուղղությունը՝ ադամանդագործությունը. «Նոր Հաճնի տարածաշրջանում եւ Աբովյանում մասնավորապես, 3000 մետր քառ. եռահարկ արտադրատարածքում շուտով տեղի կունենանք ադամանդագործական ընկերություն»։
Իսկ րորրորդ ուղղությունը, մարզպետի խոսքով, վերականգնողական էներգետիկան է, եւ այս ուղղությամբ քննարկվում են 4-5 նախագիծ։
Խոսելով նոր բացվող աշխատատեղերի մասին՝ մարզպետն ասաց, որ խիստ պրագմատիկ հաշվարկնեով խոսքը 1200-1500 աշխատատեղի մասին կարող է լինել մինչեւ տարվա ավարտ։





























