News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրությանը ծանոթանալուց հետո ես մտադիր եմ հենց վաղվանից իմ առաջարկությունների փաթեթը ամբողջացնել եւ ներկայացնել կառավարությանը՝ առաջարկելով, որ 2004 թվականի որոշումը, որով ճոպանուղին հանձնվել էր ՀԱՕԿ–ի տնօրինմանը, վերանայվի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ խոսելով Ծաղկաձորի ճոպանուղին ՀԱՕԿ–ից վերցնելու մարզպետի նախաձեռնության մասին։

ՀԱՕԿ–ի գլխավոր քարտուղարի դիտարկմանը, թե կարելի էր եթե սխալներ կան, խորհրդատվությամբ սխալների շտկման հնարավորություն տալ, ես կարող եմ պատասխանել՝ հղում անելով Գլխավոր դատախազության  հաղորդագրությունը՝ ըստ որի Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացքում հարկերը չվճարելու արդյունքում պետությանն ավելի քան 476 մլն դրամի վնաս է պատճառվել։ 476 միլիոնը, չեմ կարծում, սխալները շտկելու եւ խորհրդատվական խողովակով խորհրդատվություն կատարելու գործընթաց կարող է լինել։ Սա լուրջ գործընթաց է, որով զբաղվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը եւ գործընթացը սկսել է դեկտեմբերին իմ հնչեցրած մտահոգության հիման վրա, երբ ՀԱՕԿ–ին կառավարության 2004 թվականին ի տնօրինումն հանձնված ճոպանուղու հետ խնդիրներ ունենք»,–նշեց մարզպետը։

Նա հայտնեց, թե ինչ խնդիրներ է նա դեռեւս դեկտեմբերին մատնանշել եւ հայտնեց, որ ՀԱՕԿ–ը միայն մարտին 9 մլն դրամ գույքահարկ է վճարել.  «Խնդիրները մի քանի հարթությունով եմ մատնանշել. սկսած գլոբալ արդյունավետությունից մինչեւ հարկային պարտավորություններ։ Ակնհայտ էր, որ խնդիրներ պետք է ունենանք չվճարված հարկերի տեսքով։ Ես ինքս  Ծաղկաձորի համայնքապետարանից եւ մյուս համայնքապետարաններից պարբերաբար պահանջում եմ խոշոր պարտաքատերերի ցանկը,  եւ ի զարմանս ինձ խոշոր պարտաքատերերի ցանկում էր ՀԱՕԿ–ը, ոչ մի լումա գույքահարկ վճարված չէր Ծաղկաձորի քաղաքապետարան։ Միայն վերջերս մտահոգություն բարձրաձայնելուց հետո Ծաղկաձորի համայնքապետարան մարտին մուտք է արել շուրջ 9 մլն դրամ գույքահարկի վճար, որից 5,5 մլն դրամը տույժ ու տուգանքներն են»։

Հարցին՝ ինչ է պատրաստվում անել մարզպետը, երբ դատախազության հաղորչդագրությունն արդեն կա, նա ասաց. «Հենց այսօր, երբ ծանոթացանք դատախազության պաշտոնական հաղորդագրությանը, ես մտադիր եմ հենց վաղվանից իմ առաջարկությունների փաթեթը ամբողջացնել եւ առաջարկել կառավարությանը, որ 2004 թվականի որոշումը վերանայվի եւ ՀԱՕԿ–ի տնօրինման հանձնված ճոպանուղու հարցը վերանայվի եւ ճոպանողու տնօրինման հարցով քննարկումներ սկսենք։ գուցե ՀԱՕԿ–ից վերցնելով հանձնենք Տուրիզմի պետական կոմիտեին կամ համայնքին, կամ այլ գերատեսչությանը։ Մի բան հստակ է, որ տուրիզմի այսքան մեծ պոտենցիալ ունեցող ճոպանուղուց ստացվող շահույթը չպիտի հարկվի ուղղակի կամ անուղղակի հարկով, այլ նաեւ շահույթից մասն պետք է հանվի համայնքի, մարզին եւ ՀՀ–ին»։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ մտադիր է ՀԱՕԿ-ից հետ վերցնել Ծաղկաձորի ճոպանուղին: Նրան պատասխանել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը. «Մարզպետը շատ լավ տեղյակ է, որ ճոպանուղու անմիջական կառավարումը չի իրականացնում ՀԱՕԿ-ը, այն տրված է մասնավոր կազմակերպության կառավարմանը: Եվ, եթե Կոտայքի մարզպետը ճոպանուղու հետ կապված որեւէ թերացում էր նկատել, ապա նա կարող էր պարզապես դիմել տվյալ կազմակերպությանը, եւ, վստահաբար, խնդիրը անմիջապես կշտկվեր: Այլապես այն, ինչ այժմ պատրաստվում է անել Կոտայքի մարզպետը, դա ուղղակի փորձ է՝ պետական մարմնի կողմից որոշակի ազդեցություն եւ միջամտություն ունենալ ՀԱՕԿ-ի՝ որպես հասարակական կազմակերպության բնականոն գործունեության վրա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ