News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ապրիլի 28-ին Նյու Յորքի Թայմ սքվերում տեղի է ունեցել ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված միջոցառում։

Միջոցառմանը ներկա էին ամերիկացի քաղաքական գործիչներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

Իր խոսքում սենատոր Չաք Շումերը դատապարտել է նախկին եւ ներկայիս վարչակազմերին այն բանի համար, որ նրանք չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ իրենց գործողությունները բացատրում են քաղաքականությամբ։ «Ես նրանց մեկ պատասխան ունեմ. երբ խոսքը վերաբերում է 1,5 միլիոն դաժանաբար սպանված մարդկանց, քաղաքականությունը չպետք է դեր ունենա»,- ասել է նա։

Սենատոր Ռոբերտ Մենենդեսը նշել է. «Մենք երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը»։

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն շնորհակալություն է հայտնել հայկական ծագում ունեցող ամերիկացիներին Հայկական հարցի կոմիտեի ջանքերին աջակցելու համար։

Այս տարի միջոցառմանը ելույթ է ունեցել երգիչ Էլի Բերբերյանը, որը կատարել է Շառլ Ազնավուրի «Ils Sont Tombes» երգը եւ «Դլե յամանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ