News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի գլխավորած պատվիրակությունը:

ՀՄԸՄ ներկայացուցիչները ներկայացրել են կառույցի կողմից իրականացվող ծրագրերն ու նախանշել առաջիկա անելիքները: ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանն ասել է, որ իրենց կազմակերպությունը պատրաստ է այսուհետ եւս իր ծրագրերով աջակից լինել Հայաստանին:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ ՀԸՄԸ-ն միավորելու, համախմբելու, կրթելու կարեւոր գործունեություն է իրականացնում հայկական սփյուռքում:

Այս համատեքստում նախագահն անհրաժեշտ է համարել, որ կառույցն ավելի մեծ եռանդով շարունակի ազգային ինքնության պահպանմանը եւ մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդմանն ուղղված իր կարեւոր գործառույթը: Աջակցելու իր պատրաստակամությունը հայտնելով՝ նախագահն ասել է, որ սփյուռքում անելիքները շատ են, եւ նոր մոտեցումների անհրաժեշտություն կա՝ նոր ժամանակների ու նոր սերնդի պահանջներին եւ խնդիրներին համահունչ:

Հանդիպման ավարտին ՀՄԸՄ պատվիրակության անդամները նախագահ Արմեն Սարգսյանին են նվիրել կազմակերպության 100-ամյակի առթիվ թողարկված նամականիշը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ