News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հաղորդավար, պրոդյուսեր, «Իմ քայլը» դաշինքից Երեւանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

NEWS.am-ի հետ զրույցում նա հաստատեց տեղեկությունը եւ հավելեց, որ Երգի պետական թատրոնի նախկին  տնօրեն Արթուր Ասատրյանի պաշտոնավարման ժամկետը արդեն լրանալու էր, իսկ նա հիվանդության պատճառով տեղափոխվել է ԱՄՆ։ «Ես ժամանակավոր պաշտոնակատար եմ նշանակվել։ Ըստ կառավարության որոշման՝ 6 ամսվա ընթացքում պետք է մրցույթ անցկացվի՝ կարող է վաղը լինել, կարող է՝ 6 ամիս հետո»,–ասաց Արմեն Սարգսյանը։

Հետաքրքրվեցինք՝ իսկ Արթուր Գրիգորյանը շարունակո՞ւմ է զբաղեցնել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, նա դրական պատասխանեց. «Այո, Արթուր Գրիգորյանը շարունակում է լինել գեղարվեստական ղեկավարը եւ թատրոնի ոգին»։

Հարցին՝ ինչո՞ւ է որոշվել, որ տնօրենի ժ/պ–ն հենց ինքը պետք է լինի, ինչ–որ կապ ունեցե՞լ է Երգի պետական թատրոնի կամ երաժշտության հետ ընդհանրապես, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Պարտադիր չի կապ ունենալ երաժշտության հետ։ Կապ ունեցել եմ ամբողջ մշակույթի եւ արվեստի հետ, ոչ մի խնդիր ես չեմ տեսնում, եթե Բնապահպանության նախարարությունից ինձ նշանակեին, բնականաբար, կարող էիք խնդիր տեսնել։ 10 տարուց ավելի պրոդյուսերական կենտրոն եմ ղեկավարել, միջոցառումներ եմ կազմակերպել»։

Նա վստահցրեց՝ ժ/պ լինելն իրեն չի խանգարի նախագծեր իրականացնել, սակայն դրանց մասին պաշտոնավարման առաջին օրով հրաժարվեց խոսել։

Դիտարկմանը, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում չհաջողվեց իրեն նշանակել, որոշվեց, որ պետք է Երգի պետական թատրոնի տնօրեն նշանակել, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Բնականաբար, ոչ։ Իմ անունը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում շրջանառվում էր ոչ Մշակույթի նախարարության կողմից, նախարարությունը այս թատրոնի համար էր առաջարկել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ