News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Շաբաթ օրը Հայաստանն առաջին անգամ նշեց Քաղաքացու օրը, որի բյուջեն 124 միլիոն դրամ էր։ Նոր տոնի սիմվոլ դարձավ խորովածը եւ մանղալը Մաշտոցի պողոտայում։ Գոնե քննադատներն այդպես ընկալեցին տոնը։ Այսօր էլ թեման ուժի մեջ էր՝ ինչպես է հնարավոր քաղաքացի կրթել մանղալի առաջ։

Տոնի գինն էլ՝ 124 միլիոնը եւս քննադատվեց, բայց քաղաքագետ Կարեն Քոչարյանը կարծում է արժեր վճարել այդ գինը, եթե տոն ես սահմանել, ուրեմն առնվազն պարտավոր ես ուրախանալ եւ ծախս անել։

Քաղաքացու օրը սակայն նյարդային անցավ Եղեգնաձորում։ Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հաղորդում ներկայացրեց ոստիկանություն՝ հայտնելով, որ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մի համայնքապետի հետ անսթափ վիճակում հարձակվել է իր վրա ու հայհոյել իրեն։ «Իմ քայլից» մի քանի պատգամավոր շտապեցին Եղեգնաձոր։

Սերգեյ Բագրատյանը սկզբում հայտարարեց, թե սուտ է, ոչինչ տեղի չի ունեցել։ Հետո երբ պարզվեց, որ փոխմարզպետը հասցրել էր նկարահանել նրան ու լուսանկարներով ապացուցեց, որ պատգամավորն այնտեղ էր ու կռվի պատրաստ, ԲՀԿ-ականները անցան հակագրոհի։ Փոխմարզպետը ներկայացվեց՝ որպես մեկը, որ մարդկանց հետ շփվում է կամերան կրծքին փակցրած եւ հակված է չափազանցությունների։ Պատգամավորը, նրանց տարբերակով, առանց ագրեսիայի՝ ընդամենը միջամտել էր, երբ փոխամարզպետը կոպիտ նկատողություն էր արել մի քանի երիտասարդի, որոնք ծխախոտի մնացուկները թափել էին գետնին։ Այսօր, «Իմ քայլից» Քրիստինե Պողոսյանը պնդեց հակառակ սցենարը։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Երեւան, այցը երկօրյա է, այստեղ նա մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Մեդվեդեւը հանդիպումներ կունենա ԵԱՏՄ գործընկերների հետ: Ըստ մամուլի՝ նա կայցելի նաեւ Գյումրի, որտեղ կհանդիպի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների հետ։

Գլխավոր դատախազությունը պարզել է, որ Ծաղկաձորի ճոպանուղին 2008-ից 16 թվականներին թաքցրել է հարկերը։ Պետության վնասը կազմել է ավելի քան 476 միլիոն դրամ։ Քրեական գործ է հարուցվել։ Ճոպանուղին պատկանում է ՀԱՕԿ-ին, որի նախագահը Գագիկ Ծառուկյանն է։ Ճոպանուղին հնարավոր է նաեւ պետականացվի, այն 2004-ին կառավարությունը նվիրաբերել էր ՀԱՕԿ–ին։ Կոտայքի մարզպետն այսօր հայտարարել է, որ մտադիր է դիմել  կառավարությանը՝ առաջարկելով վերանայել նվիրատվության որոշումը։

Պեկինում ավարտվել է Կանաչ մետաքսի ճանապարհի 2-րդ համաժողովը։ Հայաստանը այս ֆորումում ներկայացված էր բնապահպանության նախարարի մանկարդակով, Ադրբեջանը՝ նախագահի մակարդակով։ Այս ֆորումին ահագին փող է բաժանվել՝ առայժմ ծրագրերի տեսքով։ Ադրբեջանը 800 մլն դոլարի հուշագրեր է ստորագրել ինչպես բուն ֆորումի, այնպես էլ երկկողմ տնտեսական ու ռազմական համագործակցության ոլորտում։ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վերլուծել է այս տվյալներն ու նշել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է կարողանա մեր երկիրը որևէ տարբերակով խցկել Մետաքսի ճանապարհի ծրագրերի մեջ։

«Մանկական ձայն» նախագիծը ավարտվել է, բայց հաղթողին միայն շնորհավորանքներ չեն բաժին հասել։ Ալսուի կրտսեր դստեր՝ Միկելա Աբրամովայի հաղթանակը կասկածով են ընդունել բազմաթիվ հանդիսատեսներ։ Նրանք կարծում են, որ ոչ թե տաղանդը, այլ փողն է հաղթել մրցույթում։ Որոշվել է քվեարկության արդյունքների հավաստությունը ստուգել անկախ փորձաքննությամբ։ Ընդ որում, ստուգումն իրականացնելու է փորձագիտական մի ընկերություն, որը համագործակցում է Ինտերպոլի հետ։

Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել, այսօր կազմել է 481 դրամ, եվրոն 537 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 622, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 44 դրամ:

Ապրիլի 30-ին Հայաստանի հյուսիսային մարզերում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, որոնք կուղեկցվեն քամու ուժգնացմամբ: Տեղ-տեղ հնարավոր է կայծակ: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +22+24:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ