News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե ինչ հարցեր են քննարկվել նիստի ժամանակ.

«Խմբակցության հանդիպման օրակարգում մի քանի հարց կար ի սկզբանե։ Ինչպես նշել էի մի քանի օր առաջ՝ քննիչ հանձնաժողովների ստեղծման հարցն էր։ Մի շարք պատգամավորներ օրենսդրական նախաձեռնությամբ էին ցանկանում հանդես գալ եւ ներկայացնում էին դրանց հետ կապված դրույթներ։ Իհարկե, նաեւ քննարկվեց «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունը։ Խմբակցությունը որեւէ դիրքորոշում չի ձեւավորել, հնչել են տարբեր կարծիքներ»։

Նա հայտնեց, որ Արարատ Միրզոյանը ներկա էր քննարկմանը եւ քանի որ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու պահանջով ՔՈ-ն դիմել է ԱԺ նախագահին, ապա Արարատ Միրզոյանը լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգա։

«Հպանցիկ անդրադարձ է եղել նաեւ ԲՀԿ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ կապված միջադեպին։ Հնչել են անհնագստությունններ այն առումով, որ կենցաղային բնույթի միջանձնային միջադեպերը, որոնք նաեւ անձնական բնույթի վիրավորանքներ են պարունակում, հաճախակիացել են եւ չեն կարող անհանգստացնող չլինել։ Սակայն, այս պահին մենք չենք համարում, որ դրանք ունեն քաղաքական ենթատեքստ։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ կա այդ ամենի ետեւում եւ կա ինչ–որ քաղաքական ենթատեքստ, թե ոչ»։

Խմբակցության պատգամավորներից Սիսակ Գաբրիելյանը հայտնեց, որ հանրային պահանջի դեպքում միգուցե ստեղծվի Էթիկայի հանձնաժողով, բայց հորդորեց սպասել, որ Սերգեյ Բագրատյանը ևս պարզաբանումներով հանդես գա, սակայն նաեւ հավաստիացրեց, որ խմբակցությունը որևէ կերպ կաշկանդված չէ։

Լիլիթ Մակունցը ևս չբացառեց, որ այդպիսի հանձնաժողով հնարավոր է ստեղծվի. «Մենք միջադեպին տեղյակ ենք միայն տեսանյութերով կամ լուսանկարներով։ Այն, ինչ տեղի է ունեցել շատ տհաճ միջադեպ է եւ ոչ ընդունելի վարքագիծ է։ Մնացած մանրամասները ոստիկանությունը կպարզի։ Մենք ոչինչ չենք բացառում, այդ թվում՝ Էթիկայի հանձնաժողովի առումով։ Իմ տեսած տեսանյութում հայհոյանք չկա, բայց դա չի նշանակում, որ նման տեսանյութ չկա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ