News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 17
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը


ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ քիչ առաջ որոշում կայացրեց մերժել «Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքն ու նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Ղազարյանի փաստաբանական թիմի անդամ Արսեն Սարդարյանը։ Նա նշեց, որ իրենց վստահորդի հետ քննարկելուց հետո գործի հետ կապված մամլո ասուլիս կհրավիրեն։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը և «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացրել։

2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը):

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդուն առեւանգելու համար հետախուզվող 31-ամյա Տիգրանը ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ…
Մեկ շաբաթում գրանցվել է 222 արտակարգ դեպք. Զոհվել է 2 քաղաքացի, փրկվել է 5-ը
911-ն ամփոփում է անցած շաբաթը...
Վրարեթի ենթարկված 79-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
Երևանի Սեբաստիայի փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի...
Այգեկ գյուղում 11-րդ դասարանցի տղան BMW-ով վրաերթի է ենթարկել 7-րդ դասարանի աշակերտուհուն (ֆոտո)
Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան, որը վթարի վայրից հեռացրել էին՝ մտածելով, որ ոստիկանները չեն իմանա վրաերթի մասին...
Մեկ օրում բացահայտվել է 64 հանցագործություն. ինքնիրավչություն, անձի առեւանգումը, յուրացում
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետեւանքով 5 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ...
Բաքվի մետրոյում հրմշտոցի պատճառով դադարեցվել է գնացքի ընթացքն ու անջատվել են վագոնների լույսերը
Նշվում է, որ մետրոյում ուղեւորների կտրուկ հոսքը կապ ունի ուսումնական տարվա սկզբի հետ...