News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բիշքեկում սկսվել է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցությունը: Նիստը բացել է Ղրղզստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Ռայիմբերդի Դույշենբիեւը, հայտնում է «Sputnik Ղրղզստանը»:

ՀԱՊԿ-ում այս տարի նախագահում է Ղրղզստանը: Խորհրդակցությանը մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաեւ ՀԱՊԿ Քարտուղարության ներկայացուցիչներ:

«Մենք հրաշալի հնարավորություն ենք ստացել կարծիքներ փոխանակելու Կենտրոնական Ասիայում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ եւ առանցքային որոշումներ ընդունելու ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության մի ամբողջ շարք հարցերի շուրջ: Վստահ եմ, որ այսօրվա նիստը եւս մեկ դրական քայլ կդառնա սպառնալիքներին ու մարտահրավերներին հակազդելու կազմակերպության անդամների ջանքերում»,- ասել է Դույշենբիեւը:

Երկրի ԶՈՒ ԳՇ մամուլի ծառայությունից նշել են, որ նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն Կենտրոնական Ասիայում մարտահրավերների եւ սպառնալիքների վերաբերյալ, կքննարկեն տաջիկա-աֆղանական սահմանին լարվածության թուլացման համատեղ գործողությունների հարցերը:

«Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն նաեւ մի շարք փաստաթղթեր, մասնավորապես՝ կառավարման մարմինների պատրաստման եւ հաջորդ տարի հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների ստեղծման հարցերը, արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերով խորհրդակցությունների պլանը»,- նշված է երկրի Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:

Նախատեսված է 11 փաստաթղթի ստորագրում, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական ուժերի նյութատեխնիկական ապահովման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Ամենաշատ