News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կենտրոնական Ասիայում իրավիճակը եւ պայմանավորվել 2020 թվականին իրենց զինվորականներին ուղարկել Հաղթանակի մոսկովյան շքերթին: Այս մասին երեքշաբթի Բիշքեկում տեղի ունեցած ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք քննարկել ենք մեծ թվով կարեւոր հարցեր, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայում ռազմաքաղաքական եւ ռազմավարական իրավիճակը՝ հաշվի առնելով մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք բխում են Աֆղանստանի տարածքից»,- ասել է նա՝ հավելելով, որ Տաջիկստանի եւ Աֆղանստանի սահմանին իրադրությունը քննարկվել է միանգամից «մի քանի տեսանկյուններով», այդ թվում՝ ռազմական եւ քաղաքական:

Սեմերիկովի խոսքով՝ ՀԱՊԿ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ ընդհանուր ստորագրվել է 11 փաստաթուղթ, այդ թվում՝ կազմակերպության երկրների ներկայացուցիչների՝ 2019 թվականի առաջին կիսամյակի – 2020 թվականի առաջին կիսամյակի համար արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերով խորհրդակցությունների ծրագրի նախագիծը, Պաշտպանության նախարարների խորհրդի որոշման նախագիծը ՄԱԿ հակաահաբեկչական ռազմավարության իրականացման վերաբերյալ եւ ՀԱՊԿ երկրների առաջիկա համատեղ զորավարժությունների անցկացման ժամկետների եւ վայրերի մասին փաստաթուղթը, որոնք մոտ ժամանակներում կանցկացվեն Հայաստանում, Բելառուսում, Ղրղզստանում եւ Տաջիկստանում:

Հանդիպման ժամանակ նաեւ որոշում է ընդունվել ՀԱՊԿ երկրների Պաշտպանության նախարարների հաջորդ նիստը այս տարվա նոյեմբերին ԲԻշքեկում անցկացնելու եւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ռազմական շքերթին կազմակերպության երկրների ռազմական ստորաբաժանումների ներգրավման մասին, որը տեղի է ունենալու հաջորդ տարի Ռուսաստանի մայրաքաղաքում:

Բիշքեկում տեղի ունեցող հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի պաշտպանության նախարարներրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Ամենաշատ