News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մենք հարկերի հավաքագրման բավականին լավ միտում ունենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Դիտարկմանը, որ նախօրեին պարզվեց, որ Ծաղկաձորի ճոպանուղին միլիոնավոր հարկեր չվճարելու հարց է ծագել, կարո՞ղ են էլի այդպիսի ընկերություններ լինել, որ միլոնավոր հարկեր չեն վճարել, Անանյանն արձագանքեց. «Կարող են լինել եւ այդպիսի ընկերություններ կան, որոնք միլիոնների հարկեր չեն վճարել: Մեկ տարի է, թե 10 տարի է, մենք աստիճանաբար, կամաց-կամաց հարկային վարչարարության հետ կապված ստվերը կրճատելուն ուղղված մեր քայլերն ենք անում»:

Նա անդրադարձավ նաեւ բյուջեի հավաքագրումների խնդրին՝ նշելով, որ այս տարվա առաջին եռամսյակում 11,4 մլրդ դրամով գերակատարվել է ծրագրային ցուցանիշը:

«Ապրիլ ամսվա հավաքագրումները համարում ենք առավել քան պոզիտիվ, նույնիսկ ասեմ՝ ռեկորդային, բայց մենք չենք համեմատելու որեւէ բանի հետ, համեմատելու ենք երբ ավարտվի եռամսյակը, որովհետեւ ծրագրային ցուցանիշները եռամսյակային կտրվածքով են: Երեկվա դրությամբ ապրիլը նախորդ տարվա ապրիլի համեմատ շատ մեծ տոկոսով գերակատարվել է»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ