News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Գոյություն ունի Սորոսի վտանգ, Հայաստանում կա ու հիմա կփորձեմ բարձրանալ եւ իրազեկման ակցիա անցկացնել համալիրի դիմաց։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասել է Նարեկ Մալյանը։  Նա նշել է, որ ուզում էր բարձրանալ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի մոտ եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին տարբեր երկրներից ժամանած ներկայացուցիչներին զգուշացնել Սորոսի վտանգի մասին։

Մալյանն իր հետ բերել էր Ջորջ Սորոսի եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն  Լարիսա Մինասյանի լուսանկարները։ Ոստիկանության աշխատակիցները Մալյանին թույլ չտվեցին բարձրանալ, ասելով որ պետք է համապատասխան բեյջ ունենալ անցնելու համար, ինչը նա չունի։

Մալյանի խոսքով ինքը պայքար է սկսել Սորոսի դեմ, քանի որ նրանք քանդում են նույնիսկ ոստիկանության համակրգը։

«Քանդում են ամեն ինչ, ինչ հնարավոր է քանդել, պետական ապարատը, հենց նույն ոստիկանությունը, որ հիմա ինձ չի թողնում, այդ ոստիկանությունն էլ են քանդում. Ո՛չ ահաբեկիչ ենք, որ բանտերից բաց թողնեին, ոչ մարդասպանեն ենք, որ մեզ հերոսացնեն, մենք հասրակ մարդիկ ենք, որ ուզում ենք տեղյակ պահել վտանգի մասին, բայց մեզ ոստիկանները չեն թողնում, ո՛չ էլ յուբկով տղերք ենք, որ մտել էին ոստիկանության բաժին, ջարդուփշուր էին արել ու անպատիժ դուրս էին եկել»,– ասաց Մալյանը։

Ոստիկանության աշխատակիցները նրան թույլ չտվեցին բարձրանա վերեւ եւ նա իր իրազեկումն իրականացրեց դեպի մարզահամերգային համալաիր տանող աստիճանների վրա։

Տպել
Ամենաշատ