News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չինաստանում դատարանը մետամֆետամինի արտադրության եւ վաճառքի համար մահապատժի է դատապարտել Կանադայի քաղաքացուն։ Դա տեղի է ունեցել Պեկինի եւ Օտավայի միջեւ լարվածության ֆոնին՝ կապված Huawei Technologies-ի ֆինանսական տնօրենի կալանավորման հետ։ Կանադացի Ֆան Վեյը համարվում է թմրանյութերի արտադրության եւ առեւտրի սխեմայի իրականացման ղեկավար՝ հայտնում է Reuters-ը։

Կանադայի ԱԳ նախարար Քրիստիա Ֆրիլանդը դատապարտել է մահապատժի կիրառումը՝ այն անվանելով «դաժան եւ անմարդկային պատիժ, որը չպետք է կիրառվի ոչ մի երկրում»։

Եւս մեկ մեղադրյալ Վու Ցիպինը նույնպես դատապարտվել է մահապատժի, սակայն նրա քաղաքացիությունը չի հստակեցվում։

Դատարանը որոշում է կայացրել եւս ինը մարդու մասին, որոնց թվում են մեկ ամերիկացի եւ չորս մեքսիկացի։ Սակայն նրանց պատժի ժամկետները չեն նշվում։

Ֆանը երկրորդ կանադացին է, որ Չինաստանում այս տարի դատապարտվում է մահապատժի՝ կապված թմրամիջոցների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ