News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայի կաթոլիկ եկեղեցին երկրում պահպանվող ահաբեկչական վտանգավորության բարձր մակարդակի ֆոնին վերանայել է իր վերջերս ընդունած որոշումը մայիսի 5-ից որոշ եկեղեցիներում կիրակնօրյա ժամերգությունները վերականգնելու մասին, հինգշաբթի հայտնել է Ada Derana պարբերականը՝ վկայակոչելով թեմի ներկայացուցիչ Կոլոմբո Էդմունդ Տիլակարանտեին:

Չի հստակեցվում, թե երբ կվերականգնվեն եկեղեցական ժամերգությունները:

Երեքշաբթի կարդինալ Մալքոլմ Ռանջիթը հայտարարել էր, որ ահաբեկչությունների շարքից հետո առաջին կիրակնօրյա ժամերգությունները կանցկացվեն մայիսի 5-ից առանձին տաճարներում: Ընդ որում՝ անվտանգության նկատառումներից ելնելով այսուհետեւ ծխականներին չի թույլատրվի հետները պայուսակ ունենալ: Դրանից բացի, հոգեւորականի խոսքով՝ եկեղեցիներին կից հիմա կստեղծվեն «զգոնության կոմիտեներ», որի անդամները կհետեւեն անվտանգությանը: Ծխական չհամարվող այցելուները եկեղեցի մտնելիս ստիպված կլինեն անձնագիր ցույց տալ, հայտնել էր կարդինալը:

Ապրիլի 21-ին՝ Զատկի կիրակի, տեղի էր ունեցել երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունների շարքը՝ իրագործվել էր 8 պայթյուն, որը, առողջապահության նախարարության տվյալներով, խլել է 250-560 մարդու կյանք: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: Ուրբաթ երկրի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան հայտարարել է, որ, իշխանությունների տեղեկություններով, կղզային պետության տարածքում գործում է այդ կազմակերպության շուրջ 130-140 անդամ: Քննության վարկածով՝ ահաբեկչությունների շարքի իրագործմանը մասնակցել է 9 մահապարտ, որոնցից 8-ի անձն արդեն հաստատվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ