News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Շարժական առեւտրի կետերի ներկայացուցիչներն այսօր՝ մայիսի 2-ին, կառավարության դիմաց բողոքի ցույցի են դուրս եկել։ Նրանք բողոքում են շրջիկ առեւտրի կետերի հոսանքազրկման դեմ՝ պնդում են, որ դա անօրինական է արվել եւ պահանջում են կառավարությունից այլընտրանքային տարբերակ գտնել, որը թույլ կտա իրենց շարունակել աշխատել։

«Տեղեկություններ կան, որ շուկան այս քայլերով ազատում են մենաշնորհի համար։ Միլիարդատեր պաշտոնյայի համար է արվում այս ամենը»,–նշեց Շարժական սրճարանների միության նախագահ Արեն Մելիքյանը՝ հավելելով, որ կան կետեր էլ, որոնք աշխատում են նախկին կառավարության կողմից տրված թույլտվություններով և հոսանքազրկված չեն. «Կա նաև անհավասար մոտեցում կառավարության կողմից»։

Շարժական առեւտրի կետերի ներկայացուցիչները պահանջում են վարչապետի հետ հանդիպում. «Մենք ակնկալում ենք վարչապետից, որ մինչեւ շրջիկ կետերի մասին օրենքի ընդունումը թույլ տան աշխատել, երբ օրենքը ընդունվի, համապատասխան կարգավորումները տրվեն, պարզ կլինի՝ որն է մնում, որը՝ հանվում»։ 

Նրանք պահանջում են նաև, որ ոլորտում հետագա կարգավորումները մշակվեն իրենց մասնակցությամբ և շեշտում են՝ իրենց ուժերով 9 շրջիկ կետ, որոնք շրջիկ կետերի վատ օրինակ էին, տարհանվել են։ 

Արեն Մելիքյանը երթևեկության խոչընդոտումը վերացնելու համար առաջարկում է սահմանել որոշակի չափորոշիչներ.  «Շարժական սրճարանները հիմա 47-ն են, իհարկե, պետք է թիվ սահմանվի, օրինակ, նշվի, որ Կենտրոնում թույլատրվում է նշված թվով շարժական սրճարաններ: Պետք է սահմանվի հեռավորություն շրջիկ կետերի միջև, օրինակ՝ 500 կամ 1000 մետր»:

Շրջիկ առևտրի կետերի ներկայացուցիչները դեմ չեն նաև տուրք վճարելուն. «Մենք ինքներս ենք ավագանու անդամներին առաջարկել, որ կարգավորումներ մտցվեն, մենք առաջարկել ենք, որ տուրք հասկացությունը մտցվի: Մենք հիմա հարկեր ենք վճարում, աշխատողների եկամտահարկեր ենք վճարում, անհատ ձեռնարկատերի հարկերն ենք վճարում»:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ գույքագրվել են մայրաքաղաքում առկա շրջիկ առեւտրի կետերը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երեւանում գործունեություն է ծավալում նմանատիպ 47 մեքենա:

«Մենք մի կողմից փորձում ենք ամբողջ քաղաքում կրպակները հանել, որոնք փաստացի խանգարում են Երեւանի բնականոն զարգացմանը, մարդկանց տեղաշարժին, հիմա էլ այդ նույն կրպակներից դնում են մեր ավտոկայանատեղիների վայրերում: Շարժական առեւտուրը հենց նրանով է շարժական, որ ամեն օր տարբեր վայրերում ես առեւտուր իրականացնում: Եվ շարժական մեքենան, այո, որեւէ լարանցում չպետք է ունենա: Այդ պարագայում եւս ստացվում է, որ եկել են կայանել երկարատեւ գործունեության համար: Ես լսել եմ, որ դժգոհություն կա տնտեսվարողների կողմից, բայց այդ դժգոհությունն ամենեւին էլ տեղին չէ, որովհետեւ մենք թույլ չենք տալու, որ նոր կրպակներ առաջանան՝ այն էլ արդեն ավտոկայանատեղիներում: Ոչ մի տարբերություն չկա կցորդի եւ կրպակի միջեւ, որն ուղղակի անիվներ ունի: Մենք քաղաքը տանում ենք առաջ, չենք տանում հետ՝ 90-ականների, որ ով, որտեղ, ինչ ուզում, դնում էր եւ սկսում էր վաճառել»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Երեւանում շրջիկ առեւտրի կետերի գործունեությունը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ: Օրենքի ընդունումից հետո ավագանին կտա բոլոր չափորոշիչները եւ գոտիավորումը, ինչպես նաեւ ժամերը եւ օրերը:

Քաղաքապետարանը կոչ է անում ձեռնպահ մնալ շրջիկ առեւտրի մեքենասարքավորումներ ձեռք բերելուց եւ գործունեություն ծավալելուց, քանի որ օրենքի փոփոխությունից հետո դրանք կարող են չհամապատասխանել նոր չափանիշներին եւ դրանք շահագործողները գործունեություն ծավալելու իրավունք չստանան, ինչի հետեւանքով տնտեսվարողները, հնարավոր է, վնասներ կկրեն»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Ամենաշատ