News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է առաջին անգամ Հայաստանում անցկացվող  ծրագրային ապահովման տեստավորմանը նվիրված «Yerevan Testing Days» կոնֆերանսի փակման հանդիսավոր արարողությանը։

Նախարարությունից NEWS.am_ին հայտնում են, որ նախարարը ներկա է գտնվել նաեւ կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տարբեր ընկերություններ ներկայացնում էին իրենց ապրանքանիշերը։

Հակոբ Արշակյանը շրջել է  ցուցասրահի տաղավարներով, զրուցել ներկայացուցիչների հետ, որոնք մանրամասնել են իրենց գործունեության առանձնահատկություններն ու ձեռքբերումները։

«Workfront»-ի տաղավարի պատասխանատուն, ներկայացնելով իրենց ապրանքանիշը, նշել է, որ ստեղծել են աշխատանքի կառավարման մի մոդել, որը մեծ ընկերություններն օգտագործում են աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար։

«Team viewer»-ը ներկայանում էր խաղ վիկտորինայի միջոցով, որին մասնակից դարձավ նաեւ նախարարը։

«Yerevan Testing Days» եռօրյա կոնֆերանսը, որին մասնակցում էին բարձր տեխնոլոգիաների ոլորտի մոտ 500 ներկայացուցիչներ, 30-ից ավելի արտասահմանյան հայտնի մասնագետներ ու խոսնակներ, եզրափակվեց հանդիսավոր արարողությամբ, որտեղ ելույթով հանդես  եկավ  ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Իր ելույթում նախարարն անդրադարձել է նման միջոցառումների անցկացման կարեւորությանը։ Նա նշել է, որ աշխարհի հետ համահունչ շարժվելու համար շատ կարեւոր է համագործակցությունը միջազգային տարբեր ընկերությունների հետ, որի առանցքային կետերից մեկն այն է, թե ի՞նչ ստանդարտներով ենք մենք շարժվում եւ ինչպե՞ս ենք խոսում մյուսների հետ։ Նախարարն ընդգծել է նաեւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ նույն խնդիրներով զբաղվող ընկերությունների հանդիպումները նույն խնդրի լուծման  շուրջ, ինչը   թույլ կտա առաջ գնալ եւ զարգացնել Հայաստանը՝ որպես տեխնոլոգիական երկիր։

Անդրադառնալով Հայաստանում արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր բացելուն՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ որեւէ ընկերության մուտքը Հայաստան պետք է ողջունելի լինի։

«Հայաստանում պետք է լինեն տասնյակ-հարյուրավոր ընկերություններ, եւ հազարավոր ստարտափներ, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան»,- ասել է նախարարը։

Նախարարը անդրադարձել է նաեւ տեխնոլոգիական կրթությանը, ընդգծել, որ ուսումնական հաստատություններում քիչ է զգացվում տեխնոլոգիական ընկերությունների ներկայացվածությունը, ինչի անհրաժեշտությունը կա եւ շատ կարեւոր է։

«Yerevan Testing Days»-ի կոնֆերանսն ավարտվել է մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ