News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առաջարկվում է հիմնել Հայ կինոյի օր, որը պետք է նշվի պետական մակարդակով։ Այս մասին Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի մայիսի 2-ի նիստում, «Պետական տոների եւ հիշարժան օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասել է լրացումների հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա առաջարկել է տոնը նշել ապրիլի 16-ին։ «Նախաձեռնությունն ստացվել է Հայաստանի կինոգործիչներից»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ հարցը բավական երկար քննարկվել է փորձագիտական հանրության ներգրավմամբ։ Նա պարզաբանել է, որ 1923 թվականի ապրիլի 16-ին Հայաստանում ստեղծվել է «Պետկինոն», որը 1966-ին վերանվանել են «Հայֆիլմ»։ Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ Հայ կինոյի օրը կնպաստի կինեմատոգրաֆի զարգացմանը հանրապետությունում եւ մշակութային այդ արժեքի պահպանմանը։

Իր հերթին, Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը եւ մի շարք պատգամավորներ դեմ են եղել այս նախաձեռնությանը՝ դա հիմնավորելով նրանով, որ Հայաստանում դեկտեմբերի 28-ին արդեն նշվում է Կինոյի միջազգային օրը։ Ղարիբյանն ընդգծել է, որ եթե հանրապետությունում հիմնվի Հայ կինոյի օր, ստիպված կլինեն հիմնել նաեւ ազգային այլ տոներ, ինչպես, ասենք, Հայ թատրոնի օրը, Հայ երաժշտության օրը, Հայկական պարերի օրը եւ այլն։

Այս փաստարկները փոքր-ինչ փչացրին Զոհրաբյանի տրամադրությունը, որն ի պատասխան ասաց, որ Ռուսաստանում եւ Ուկրաինայում նման տոնական օրեր կան, եւ այդ երկրներում նշվում է նրանց ազգային կինոյի օրը, ինչը չի խանգարում նշել նաեւ Կինոյի միջազգային օրը։

Երկարատեւ բանավեճերից հետո վեց «կողմ» եւ երեք ձեռնպահ ձայնով օրինագիծը դրական եզրակացություն ստացավ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ