News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Հանրության որոշ շրջանակներում քննարկման առարա դարձավ իմ ներկայացրած հայտարարագիրը, հետեւաբար  ամբողջական հարցը պարզաբանելու համար, նախ կցանկանայի նշել, որ ցանկացած պաշտոնյա, այդ թվում նաեւ ես, հանրության առաջ հաշվետու է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը:

«ՊՎԾ-ի ֆեյսբուքյան էջում պարզաբանում տեղադրվեց, որով ես պարզաբանեցի հայտարարագրածս գումարի ծագումնաբանությունը»,- ասաց նա:

Ըստ Քյարամյանի՝ նա դատախազությունում ծառայության է անցել 2016թ. հունիսին, իսկ 2017թ. ներկայացրել է հայտարարագիր, որում, ըստ էության, ներառվել են քննարկման առարկա դարձած ողջ ունեցվածքը, այդ թվում շարժական ու անշարժ գույք եւ դրամական միջոցներ: «Այսինքն ստացվում է, որ իմ ներկայացրած առաջին իսկ հայտարարագրում ես ամբողջությամբ ներառել եմ վերոնշյալ ունեցվածքը: Հետագայում այլ պաշտոններ եմ զբաղեցրել տարբեր մարմիններում, ընդ որում, ավելի պատասխանատու պաշտոններ եւ իմ՝ հետագայում ներկայացված հայտարարագրերում որեւէ էական փոփոխություն տեղի չի ունեցել»,- ասաց Քյարամյան:

Հարցին, թե որտեղից իրեն այդ ունեցվածքը, Քյարամյանը նշեց, որ այն չի ձեւավորվել աշխատանքային գործունեության ընթացքում. «Եթե հայտարարագրված ունեցվածքը չի ձեւավորվել աշխատանքային գործունեության ընթացքում, այլ ձեւավորվել է անձնական կյանքի այլ ոլորտներում, որը ներառում է անձնական կյանքը, կարծում եմ՝ այդ առումով այլեւս ասելու բան չունեմ»:

Հարցին, թե որտեղի՞ց իր կնոջը 26 մլն դրամ և 46 հազար ամերիկյան դոլար՝ նա նաեւ տեղեկացրեց, որ շատ վաղ է ամուսնացել, քան որեւէ պետական պաշտոն ստանձնելը. «Կինս այդ գումարներն ունեցել է մեր ամուսնությունից առաջ, եւ հենց առաջին իսկ հայտարարագրում ես այդ գումարները նշել եմ»:

Տպել
Ամենաշատ