News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, լրջորեն է վերաբերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ իր պատասխանատվությանը եւ հավատարիմ է խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում կողմերին օգնելու ջանքերին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ը լրջորեն է վերաբերում իր պատասխանատվությանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող։ Մենք ուրախ ենք, որ կողմերի միջեւ առաջնորդների եւ ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպումներ են տեղի ունեցել։ Կողմերը շփման գծում լարվածությունը թուլացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։ Վերջերս Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը բավարար համաձայնություններ են ձեռք բերվել»,- ասել է Քենթը։

Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը ԱՄՆ-ում անցկացնելու հնարավորության մասին՝ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչն ասել է․ «Ինչ վերաբերում է հաջորդ հանդիպմանը, ես չեմ կարող ասել, որ մենք որոշել ենք տեղը։ Սակայն վստահ եղեք, որ ԱՄՆ-ը լրջորեն է վերաբերում իր պարտավորություններին։ Մենք ուզում ենք աջակցել գործընթացին, որը կհանգեցնի հակամարտության խաղաղ լուծմանը։ Մենք հավատարիմ ենք մնում խաղաղ ճանապարհով հակամարտությունը լուծելու համար կողմերին օգնելու ձգտմանը»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ամենաշատ