News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրանը կպատասխանի ՕՊԵԿ անդամ երկրների ցանկացած սպառնալիքի: Այս մասին Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն հայտարարել է Թեհրանում ՕՊԵԿ գլխավոր քարտուղար Մոհամմեդ Բարկինդոյի հետ հանդիպումից հետո, փոխանցում է Shana-ն:

Նրա խոսքով՝ ՕՊԵԿ-ին Իրանի անդամակցությունը պայմանավորված է երկրի շահերով, եւ եթե կարտելի որոշ անդամներ ցանկանան Իրանին սպառնալ, ապա նա պատասխանելուց զերծ չի մնա: «Ես պարոն Բարկինդոյին ասացի, որ ՕՊԵԿ-ը որոշ անդամների միակողմանի դիրքորոշման պատճառով փլուզման սպառնալիքի տակ է, եւ այս կազմակերպությունը կարող է փլվել»:

Նախօրեին ՕՊԵԿ գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ «անհնար» է Իրանին նավթի համաշխարհային շուկայից հանել: Պատասխանելով այն հարցին, որ ՕՊԵԿ երկու անդամներ պահանջել են իրանական նավթին այլընտրանք, նա ասել է, որ ՕՊԵԿ-ն այս հարցի վերաբերյալ  կոլեկտիվ որոշումներ է ընդունում: Նրա խոսքով՝ կուսումնասիրվեն բոլոր տվյալներն ու երկրորդական աղբյուրների վիճակագրությունը, եւ հունիսին կորոշեն, ՕՊԵԿ-ն ընդհանուր առմամբ հաշվի է առնում բոլոր անդամ երկրների շահերը, որպեսզի բավարարի նավթի մատակարարումների ոլորտում առանձին անդամների պահանջարկը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես հայտարարել է, որ չի երկարացնի իրանական նավթի ներմուծման պատժամիջոցներից ազատելու ժամկետը: Նշենք, որ ներկայումս պատժամիջոցներից ազատվելու ժամկետը, որը ստացել են Չինաստանը, Հունաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը եւ Թուրքիան, լրացել է մայիսի 2-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է մինչև 90,14 դոլար՝ մեկ բարելի դիմաց
Brent-ի ֆյուչերսներն էժանացել են լոնդոնյան բորսայում
Գազամատակարարման դադարեցում Երևանի, Հրազդանի որոշ հասցեներում, Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Ամենաշատ