News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը 14-ամյա բանտարկությունից հետո հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությանը։

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, նախկին նախարարը խոսել է նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին եւ քննադատել է ներկա իշխանությունների ներքին եւ արտաքին քաղաքականությունը։

«Իշխանության քաղաքականությունը հանգեցրել է այն բանին, որ Ադրբեջանն այսօր դարձել է ամենակոռումպացված պետություններից մեկն աշխարհում։ Իլհամ Ալիեւը 16 տարի իշխանության ղեկին է, բայց նրան ոչ մի անգամ չեն հրավիրել Սպիտակ տուն, Վաշինգտոն։ Դա այն վատ վիճակի ցուցանիշն է, որում գտնվում է Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը»,- ասել է նա։ Մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջազգային քննադատությանը խոչընդոտելու համար Բաքուն ծախսել է 3 մլրդ դոլար՝ կաշառելով եվրոպացիներին։ Այս ամենը վնաս է հասցրել ոչ միայն նախագահի, այլեւ ամբողջ երկրի իմիջին։ Ընտրությունների կեղծարարությունների, ազատությունների ճնշման պատճառով իշխանությունը կորցրել է ժողովրդի վստահությունը, նշել է Ինսանովը։

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության իր տեսլականին՝ Ինսանովն ասել է, որ այստեղ պետք է լուծվի երկու հարց։ «Մենք պետք է Ադրբեջանում կառուցենք այնպիսի բաց դեմոկրատական հասարակություն, որպեսզի հայերը՝ Ղարաբաղում մեր քաղաքացիները, շահագրգռված լինեն մնալ Ադրբեջանի կազմում։ Հայերն ասացվածք ունեն՝ «Որտեղ հաց, էնտեղ կաց»»,- ասաց Ինսանովը։ Նրա կարծիքով՝ պետք է վերջ դնել ռազմաշունչ հռետորաբանությանը։ «Երկու ժողովուրդները մեղավոր չեն, որ հակամարտությունն այսպիսի սրության է հասել։ Պետք է հաշտեցման գնալ։ Խնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, ուստի պետք է Ադրբեջանը ներկայացնել որպես որքան հնարավոր է հուսալի գործընկեր։ Միջազգային կառույցները չեն վստահում Ադրբեջանին Ղարաբաղյան հարցի լուծման գործում»,- ասել է Ինսանովը։

Ալի Ինսանովը ձերբակալվել է 2005 թվականի հոկտեմբերին պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով։ Սակայն հետագայում նրան դատապարտել են 11 տարվա ազատազրկման տնտեսական հանցագործությունների համար։ 2016-ին նրան բանտում թմրանյութերի պահման եւ վերակացուին ծեծելու նոր մեղադրանքներ ներկայացրին ՝ եւս 7 տարի ավելացնելով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  նրա ձերբակալությունն ապօրինի է համարել, բայց իշխանությունները Ինսանովին ազատ չեն արձակել։ 2019-ի մարտին նա ներման է արժանացել Ադրբեջանի նախագահի կողմից։

Մինչդեռ Ալի Ինսանովի հայտարարությունը շտապել են մեկնաբանել «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունում։ Կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը մեղադրել է Ինսանովին դավաճանության եւ հայկական լոբբիի հետ կապերի մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է  նախագահական ընտրությունների արդյունքները
Սահմանադրական դատարանը հաստատել է...
Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցել են թափանցիկության բացակայության պայմաններում. ԵՄ
Եվրամիությունը վերահաստատում է իր ակնկալիքը, որ Ադրբեջանի իշխանությունները հաշվի կառնեն և կիրականացնեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները...
Ամենաշատ