News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՍԴ դատավորի պաշտոնի համար ՀՀ նախագահի աշխատակազմ է դիմել 9 մարդ, նրանք են Հովհաննես Հովհաննիսյանը, Մարտին Մանուկյանը, Կարեն Կարապետյանը, Գեւորգ Մուրադյանը, Վահե Գրիգորյանը, Արթուր Վաղարյանը, եւս երեք հոգի իրենց անունը հրապարակելու համաձայնություն չեն տվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 3-ին, ժամը 18.00–ին ավարտվեց սահմանադրական դատավորի պաշտոնին հավակնող թեկնածուների կողմից նախագահի աշխատակազմ դիմելու ժամկետը։ ՀՀ նախագահը հանդիպելու եւ զրուցելու է թեկնածուների հետ, այնուհետեւ ընտրելու է նրանցից մեկին։

Հիշեցնենք, որ նախագահի առաջադրած թեկնածուները՝ Վահե Գրիգորյանը եւ Գոռ Հովհաննիսյանը, Ազգային ժողովի կողմից չէին ընտրվել ՍԴ դատավորի պաշտոնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ