News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հաղորդավար, հումորիստ, երգիչ Արամ MP3-ն գրեթե հինգ ամիս է՝ զորակոչվել է Զինված ուժեր, սակայն շարունակում է նկարահանվել Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում: Այս մասին գրում է hetq.am-ը։

Արամի զինծառայությունն անցնում է Երևանում, նա նախ զորակոչվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որը ավելի հայտնի է որպես Մուրացանի հոսպիտալ, այժմ ՊՆ սպայի տան «Զորական» համույթում է ծառայում:

Պաշտպանության նախարարությունից կայքի հարցմանն ի պատասխան հայտնել էին զորամասի համարը, որտեղ իր ծառայությունն է անցնում քաղաքացի Արամ Սարգսյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի, օրինակ, թե ինչպե՞ս է ստացվել, որ հենց այդ զորամասն է ընտրվել որպես վերջինիս ծառայության վայր, քանի՞ քաղաքացու դիմում է ընդունվել և քանիսի՞նը՝ մերժվել նման կարգով զինծառայություն անցնելու համար և այլն:

Դեռևս նախորդ տարի՝ 2018թ. դեկտեմբերին, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի (այդ պահին Սիմոյանը դեռ ԱԺ փոխխոսնակ չէր, փոխխոսնակի թեկնածու) իր անվան հետ կապվող լրատվամիջոցում՝ araratnews.am-ում լուր հրապարակվեց, որ Արամ MP3-ն գնում է «հայրենիքի առջև պարտքը կատարելու»՝ զորակոչվելու է որպես բուժծառայության լեյտենանտ:

Արամ Սարգսյանը (MP3) ունի դեղագետի մասնագիտություն, ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: Զորակոչի ենթակա քաղաքացիները, որոնք ունեն բժշկական մասնագիտությունների գծով կրթություն, ուսումնառության ընթացքում տարկետման իրավունք են ստանում: Ի տարբերություն այլ մասնագիտությունների՝ այս դեպքում քաղաքացիները զորակոչի ենթակա են ոչ թե մինչև 27, այլ 35 տարեկանը:

Սա է պատճառը, որ անկախ այն հանգամանքից, թե որքան ճանաչելիություն ունի հաղորդավար Արամը և ինչ հաղորդում է վարում, օրենքի շրջանակում նա պարտավոր էր զորակոչվել:

Կայքի հետ զրույցում Արամ Սարգսյանը վստահեցրել է, որ ՊՆ կենտրոնական հավաքակայանում վիճակահանությանը մասնակցել է՝ քաշելով Մուրացանի հոսպիտալ՝ որպես ծառայության վայր:

«Հիմա վայեննի խոռում եմ, ես արդեն ավելի քան 10 տարի իմ մասնագիտությամբ չէի աշխատում, դրա համար Մուրացանից ինձ գործուղել են «Զորական» համույթ, որովհետև վերջին տարիներին իմ մասնագիտությունն ավելի շատ ուղղված է այդ բնագավառին»,-ասաց Արամը:

Մեր հարցին, թե ինչպես է համատեղում ծառայությունն աշխատանքի հետ, նա պատասխանել է.

«Քանի որ ես սպա եմ, աշխատանքս ժամը վեցին վերջանում է, շաբաթ-կիրակի օրերին էլ ազատ եմ»:

Ճշտող հարցին՝ մի՞շտ են նկարահանումները երեկոյան ժամերին լինում և ոչ աշխատանքային օրերին, Արամ Սարգսյանը պատասխանել է, որ երբեմն լինում են նկարահանումներ նաև ցերեկը, ինչի համար թույլտվություն է խնդրում: Արամի խոսքով՝ մոտ երկու ամիս է իր զինծառայությունն անցել Մուրացանում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ամենաշատ