News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցերով զբաղվելու համար ստեղծվել է աշխատանքային խումբը, որի առաջին նիստը այսօր էր։ Կաթողիկոսը հրավիրված էր կառավարություն։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ հարկային հարաբերություններին։ Դեռ 2007-ին ընդունվել է օրենք, որը այլ արտոնությունների հետ եկեղեցուն ազատել է նաեւ հարկերից։ Այստեղ Փաշինյանը խնդիր է տեսնում։

Այսօր դատարանը սկսել է քննել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործը: Փաստաբանները պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել Քոչարյանի առանձնատան և մյուս գույքերի վրա կալանք դնելու որոշումը Կողմերը լրացուցիչ փաստաթղթեր են ներկայացրել դատարան, դարնց ծանոթանալու նպատակով դատական նիստը հետաձգվել է: Բացի այս գույքային կալանքից՝ արգելանք էր դրված նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակի հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու իրավուքնների պաշտպանի պահանջով  հանվել էր։

Երեւանում առավոտից փակ էր Կորյուն-Աբովյան խաչմերուկը, տաքսիստները մեքենաները շարել էին մայթից մայթ՝ բողոքելով մեծ տուգանքներից։ Այդ տեղում կայանելու համար նշան չկա, բայց ըստ նրանց՝ խոստում է եղել, որ շուտով կլինի։ Տաքսիստների բողոքը տեղ հասավ, կայանումը թույալտրող նշանը տեղադրեցին, փողոցը բացվեց։

Արսեն Թորոսյանը, որը, ըստ մամուլի, Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված պաշտոնյաներից մեկն է, այսօր, հերքեց այդ լուրը՝ ասաց, ոչ թե ցուցմունք է տվել, այլ տեղեկություն։ Իսկ Սանասարյանի հետ հիմա էլ է մտերիմ, բայց Պլատոնից առավել նախընտրում է ճշմարտությունը։

Ազգային ժողովի նախագահը գրություն է ուղարկել Գագիկ Ծառուկյանին, դրա տեքստն էլ հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։ «Դուք առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնեք խնդրի վերաբերյալ»,- գրել է Միրզոյանը։ Իսկ խնդիրը Ծառուկյանի բիզնեսներն են ու մանդատը, որոնք ըստ օրենքի չեն կարող միաժամանակ պատկանել մեկ մարդու։ Ի դեպ, այս խնդրով իշխող թիմում կարծես տարակածություն կա, ժամանակին Նիկոլ Փաշինյանը, պաշտպանելով իր թեզը, որ Հայաստանում այլեւս օլիգարխներ չկան, Ծառուկյանի մասին ասել էր՝ նա օլիգարխ չէ, այլ խոշոր սեփականատեր։

Երեկ ուշ երեկոյան էդմոն Մարուքյանը մտավ ֆեյսբուքյան ուղիղ եթեր՝ նեղսրտած Նիկոլ Փաշինյանից, որ իրենց նախագծին որարկումներ էր տվել։ ԼՀԿ-ն կառավարությանը առաջարկել էր գաղտնազերծել բարձրաստիճան պաշտոնյաների ծախսերը, վարչապետը հեգնանքով էր արձագանքել։ Մարուքյանը նշեց, որ ընդամենը փորձել են վերականգնել օրենքի նախկին կարգավորումները, եւ նույն Նիկոլ Փաշինյանը 2014-ին դեմ է եղել այդ ծախսերը չհրապարակելու իշխանության նախաձեռնությանը, իսկ այսօր պաշտպանում է Սերժ Սարգսյանի հասատատծ օրենքը։

Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի ակտիվացում, կատարվում են ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքներ, պարբերաբար խախտվում է հրադադարի ռեժիմը: Հայտնում են Արցախի Պաշտպանության նախարարությունից։ Ադրբեջանցի դիպուկահարները բոլորովին վերջերս կրակել են հայկական զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը, իսկ միայն մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը բանակի հյուսիս-արեւելյան մարտական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից ու ինքնաձիգերից արձակվել է շուրջ 330 կրակոց:

Արցախի Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում տանկային ստորաբաժանման ներգրավմամբ այսօր անցակացվել է զորավարժություն։ Ըստ սցենարի՝ հակառակորդը մխրճվել է կրակային բնակիծ, հայկական ուժերը կարողացել են ջախաջախել գրոհայիններին՝ ցուցաբերելով  գերազանց արագություն եւ մարտական վարպետության բարձր մակարդակ։

Դոլարի փոխարժեքը երկար անկումից հետո այսօր աճել է, փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոն 536 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 624, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 35 դրամ:

Շաբաթ օրը եւ կիրակի գիշեր Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, իսկ մայիսի 5-ին նորից կբարձրանա։ Երեւանում շաբաթ օրը եւ կիրակի գիշեր սպասվում են հորդառատ անձրեւներ եւ ամպրոպ, որոնք կուղեկցվեն քամու ուժգնացմամբ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +15+17։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ