News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայ ժողովուրդը դեռեւս բախվում է արդարադատության ժխտման ճնշումների հետ, եւ իմ ժողովուրդը մշտապես զգում է դա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանն իսրայելական պետական KAN NEWS հեռաուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:

Պատասխանելով հարցին՝ չի՞ զարմացնում արդյոք նրան փաստը, որ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Մնացականյանը նշել է, որ հարցը զարմանքին չի վերաբերում:

«Մենք հաղթել ենք: Մեզ ցանկանում էին բնաջնջել, սակայն մենք վստահ ազգ ենք, ունենք վստահ համայնքներ ամբողջ աշխարհում, որոնք ծաղկուն են եւ զորեղ, եւ քաղաքակրթության մեջ ներդրում են ունեցել»,-նշել է նա:

Նա վստահ է, որ արդարադատության ժխտման հարցն ավելին է, քան հայերի մասին հարցը: «Դա ամբողջ մարդկության խնդիրն է: Իսրայելը պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է արդյոք ընդունել դա, թե ոչ: Խոսքը վերաբերում է Իսրայելին, ոչ թե Հայաստանին»,-նշել է ԱԳ նախարարը:

Պատասխանելով լրագրողի խնդրանքին՝ պարզաբանել՝ ինչ առումով է Իսրայելին վերաբերում, Մնացականյանը պատասխանել է, որ «դա ցեղասպանության կանխարգելման, մարդու իրավունքների բնագավառում ներդրում ունենալու հարց է»:

«Հատկապես մեր կոլեկտիվ մարդկային գիտակցության մեջ մենք չենք իմաստավորում վճռականությունը թույլ չտալու մեկ այլ ցեղասպանություն: «Այլեւս երբեք» կարգախոսը չի նյութականացվել»,-հավելել է նա:

Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը նպաստում է ցեղասպանությունների կանխարգելմանը:

«Ես գտնում եմ, որ մեր կոլեկտիվ պարտքն է շարունակել բոլոր հնարավոր ձեւերով նվազեցնել այն իրադարձությունների կրկնության վտանգը, որոնց հետ մեր երկրները բախվել են պատմության ընթացքում»,-հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ