News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը, մայիսի 2-ին ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1226 նիստի ընթացիկ հարցերի ներքո, ԵԱՀԿ մասնակից պետությունների ուշադրությունն է հրավիրել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահի կողմից արված հայտարարություններին, ինչպես նաև Թուրքիայի կողմից խաղաղ հավաքների և խոսքի ազատության խոչընդոտման հարցերին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի կողմից ապրիլի 24-ին արված հայտարարությանը՝ դեսպան Պապիկյանը նշել է, որ դրանք զոհերի հիշատակի և վերապրածների հանդեպ անհարգալից վերաբերմունքի առավել քան վիրավորական և ցավալի դրսևորումներ են, ինչպես նաև՝ ցեղասպանության արդարացման ծայրահեղ մտահոգիչ փորձ։ Այն Թուրքիայի իշխանությունների կողմից վարվող ժխտողականության քաղաքականության ցայտուն դրսևորումներից մեկն է։

Դեսպանը նկատել է, որ Թուրքիայի նախագահի խոսքերը վկայում են Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդին՝ որպես ազգային, էթնիկ և կրոնական խմբին ամբողջովին կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրության մասին՝ համաձայն Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին Կոնվենցիայի սահմանման, և որ նման արտահայտությունները միանշանակ կարելի է որակել որպես ատելության և ատելության հրահրմանն ուղղված խոսք։

Անդրադառնալով Թուրքիայի կողմից խաղաղ հավաքների և խոսքի ազատության հիմնարար իրավունքների ոտնահարմանը, դեսպան Պապիկյանը, մասնավորապես, անդրադարձել է Թուրքիայի իշխանությունների կողմից ս.թ ապրիլի 24-ին Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում Մարդու իրավունքների կառույցի (IHD) ստամբուլյան գրասենյակի խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման արգելելուն, ինչը խաղաղ հավաքների կազմակերպման հիմնարար իրավունքի խախտում է:

Դեսպան Պապիկյանը նշել է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին հենց այդ նույն հրապարակ են բերվել 235 ականավոր հայ գործիչներ, այդ թվում` Օսմանյան խորհրդարանի անդամներ, կրոնական և համայնքային ղեկավարներ, նշանավոր գրողներ և արվեստագետներ, որոնք հետագայում սպանվել են:

Դեսպանը նաև տեղեկացրել է, որ ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, նույն օրը, հրապարակայնորեն Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար, ոստիկանության կողմից բերման է ենթարկվել հայազգի ակտիվիստ, որը Թուրքիայում ազատ խոսքի իրավունքի հերթական խախտումներից մեկն է։ Եզրափակելով իր խոսքը՝ դեսպան Արմեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ մասնակից պետություններին Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա զոհերի հիշատակի ոգեկոչմանն ուղղված որոշումների, հռչակագրերի և նախաձեռնությունների համար, միաժամանակ կոչ անելով միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Հայոց ցեղասպանության զոհերի և այն վերապրածների հիշատակին և արժանապատվությանն ուղղված Թուրքիայի իշխանությունների վիրավորանքը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա հերթական տարելիցի նախօրյակին...
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Ջահերով երթ. Երեւանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը…
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված վահանակներ են տեղադրվել Կրասնոդարում
Միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի...
«Ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում». Սեյրան Օհանյանը կոչ է անում միանալ ջահերով երթին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին, մեր ազգային անվտանգությունը...
Ամենաշատ