News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ այցելել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ և շնորհավորել ապագա լրագրողներին և դասախոսական կազմին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի hանրային կապերի բաժնից։

Արման Թաթոյանը ներկայացրել Պաշտպանի գործառույթները, լիազորությունների շրջանակը, աշխատանքի սկզբունքներն ու ուղղությունները, ինչպես նաև անդրադարձել լրագրողների աշխատանքի կարևորությանը ժողովրդավարության կայացման, հասարակությունում այլակարծության խթանման հարցերում։

«Մեր երկրում տեղի ունեցած հիմնարար փոփոխությունները ցույց տվեցին` որքան կարևոր է մամուլի և լրագրողների դերը այդ փոփոխությունների հարցում: Լրագրողի մասնագիտական աշխատանքը կարևոր է պետության քաղաքականության առաջնահերթությունների և հասարակական կարծիքի ձևավորման ու այդ կերպ պետության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության երաշխավորման հարցում։ Ձեր պատասխանատու մասնագիտական աշխատանքով դուք նպաստում եք հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց աշխատանքի թափանցիկության ու հանրային հաշվետվողականության ապահովմանը»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը:

USAID-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ ուսանողները Պաշտպանին են ուղղել նաև իրենց հետաքրքող հարցերը՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, կանանց իրավունքների, խոսքի ազատության, սոցիալական մեդիայում ատելության խոսքի տարածման, քրեակատարողական հիմնարկներում անձանց իրավունքների պաշտպանության և մի շարք այլ թեմաների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ