News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հեղափոխությունից առաջ էլ մամուլը կիսով չափ ազատ էր, հիմա էլ է կիսով չափ ազատ: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը, խոսելով Հայաստանում մամուլի ազատության մասին: Նրա խոսքով՝ հեղափոխությունից առաջ հիմնական ուշադրությունը սևեռած էր հեռուստաընկերություններին, իսկ հեղափոխությունից հետո թրենդային դարձան նաև կայքերը։

«Ներկայումս կան հեռուստաընկերություններ, որոնք իշխանության վերահսկողության տակ չեն: Հիմա առաջ են եկել նոր խնդիրներ, անընդհատ ֆեյք կամ իրական օգտատերերը վիրավորանքներ են հասցնում, մամուլի նկատմամբ ճնշում են գործադրում: Առաջ նման բան չկար, սա նոր երևույթ է»,- ասաց քաղաքագետը, և ավելացրեց, որ ներկայումս մամուլի միջոցով ընդդիմությունը փորձում է իր խոսքն ասել, իսկ իշխանավորները փորձում են ճնշել ու թիրախավորել մամուլը։

«Սոցիալական ցանցերը փորձում են մամուլի դերը վերցնել իրենց վրա, և դա մամուլի խնդիրներից է: Ազատ մամուլն այն է, որ որևէ քաղաքական ուժից չունի կախում, ֆինանսական աջակցության չի սպասում և որևիցե ճնշման չի ենթարկվում, իսկ Հայաստանը դեռ շատ մեծ քայլեր ունի անելու, որ հասնի ազատության այդ աստիճանին»,- ասաց նա։

Ենոքյանի խոսքով՝ հիմա հայկական մամուլը բաժանված է սևերի և սպիտակների։

«Նոր իշխանությունը իր ձևավորման ընթացքում արդեն իսկ բաժանեց սևերի և սպիտակների, որի մեջ մտավ նաև մամուլը: Սևի և սպիտակի բաժանված մամուլի պատերազմը բնական բան է»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ