News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը որեւէ կապ չունի այս միջոցառման կազմակերպման համար մրցույթի անցկացման հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով՝ Արարատի մարզում ներդրումային համաժողովի միջոցառման անցկացմանը, թե ինչ հիմքով է ընտրվել տվյալ ընկերությունը։ Պապիկյանն ասաց, որ ինքն՝ անձամբ որեւէ կապ չունի մրցույթի անցկացման հետ։

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների «Ֆակտորի Փրոդաքշն»-ը նույն կազմակերպությունն է, ինչ «քաղաքացու օրն» էր կազմակերպել Երեւանում, նաեւ կազմակերպել էր Ամանորյա միջոցառումները։ Հիշեցնենք, որ ընկերությունն առանց մրցույթի ընտրվել էր «քաղաքացու օրը» Երեւանի միջոցառումների կազմակերպման համար։ Թումանյանի 150-ամյակի միջոցառումները եւս «Ֆակտորի Փրոդաքշնի» կողմից են կազմակերպվել:

Անդրադառնալով հարցին՝ ինչու է կառավարությունը փորձում իր օտարերկրյա այցերի ծախսերը չհրապարակել, Պապիկյանն ասաց, որ դա միայն օտարերկրյա այցերինը չէ. «Եթե դուք հիշում եք, այնտեղ խոսք էր գնում տարբեր բաների մասին։ Այդ թվում՝ անվտանգության մասին էլ էր խոսքը»,- ասաց Պապիկյանը։

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը պատկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընկերներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ