News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Ռումինիայի խորհրդարանի 3 հայ պատգամավորները հանդես են եկել քաղաքական հայտարարությամբ, որտեղ նշում են, որ Ռումինիայի խորհրդարանում ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը ճիշտ, արժանի եւ անհրաժեշտ գործողություն է:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«104 տարի առաջ, ապրիլի 24-ին, հայ ժողովուրդը սկսեց բարձրանալ Գողգոթա, որի գագաթին նրանց սպասում էր ոչնչացումը որպես ազգ: 104 տարի առաջ, ապրիլի 24-ին, Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններում, այն ժամանակվա վարչակազմը ձեռնարկեց մի ամբողջ ժողովրդի բնաջնջման առաջին փորձն այն բնակավայրերից, որտեղ նրանք շարունակաբար բնակվել էին պատմության ողջ ընթացքում: Հետագայում նման քաղաքական ակտը միջազգային-իրավական համակարգում սահմանվելու է որպես ցեղասպանություն:

Պատմության ընթացքում եղել են դրվագներ, երբ ղեկավարները կայացրել են պաթոլոգիական որոշումներ: Շատ դեպքերում նման որոշման պատասխանատվությունն անարդարացիորեն ընկնում է այն ժողովրդի վրա, ում այդ կառավարիչները ներկայացրել են: Այդ պատճառով քաղաքական դասի, որը հետեւում է պատմական հաջորդականությանը, նվազագույն պարտականությունն է, ճանաչել անցյալի սխալները եւ նույն անցյալի ահասարսուռ փաստերն հիշատակելու միջոցով չթույլատրել դրանց կրկնությունը: Սա թե՛ պետության քաղաքական դասի կամ պետության իրավահաջորդի, թե՛ միջազգային քաղաքական դասի պարտականությունն է, քանի որ ցեղասպանությունը ոչ միայն պետության ներքին ողբերգությունն է, այլեւ` համայն մարդկության:

Այսպես պատահեց եւ Հոլոքոստի՝ նացիստական Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած ցեղասպանության պարագայում: Գերմանիայի ղեկավարները ճանաչեցին փաստերը ու հայցեցին հրեա ժողովրդի ներողամտությունը կարողացան ապացուցել, որ բացի այն պահերից, երբ պատմությունը խելագարվում է, ժողովուրդները կարող են ապրել բարիդրացիաբար: Բավական է միայն հիշել Վարշավայում Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդտ տպավորիչ ժեստը: Հոլոքոստի միաձայն ընդունմամբ միջազգային հանրությունը դրսեւորվեց նույն մոտեցումը: Բոլորն ունեն ճշմարտության իրավունք եւ թե՛զոհերի, թե՛ ագրեսորների սերունդները չպետք է կրեն անցյալի բեռը:

Ցավոք, հայ ժողովրդի դեմ իրագործած ցեղասպանությունից հարյուր տարի անց ամեն ինչ շատ տարբեր է: Ճիշտ է, որ ավելի ու ավելի շատ պետություններ են ճանաչում այդ ժամանակների փաստերը եւ ազգային խորհրդարաններում իրենց ներկայացուցիչների միջոցով այդ երկրների ժողովուրդները դասվում են նրանց շարքերում, ովքեր վշտալով անցյալը երաշխավորում են ապագա սերունդներին, որ մարդկության համար դժվար կլինի կրկնել մարդկային էակներին չհամապատասխանող դաժանություններ: Դժբախտաբար, Ռումինիան, որն առաջինն էր բացել իր դռները, մազապուրծ եղած փոքրաթիվ հայերի առջեւ, դեռ իր խորհրդարանի միջոցով չի կատարել այդ քայլը:

Այս հայտարարությունը ստորագրողները հանդիսանում են այն մարդկանց ժառանգները, որոնք կարողացել են փրկել իրենց կյանքն ու ընդունվել են իրենց նոր հայրենիքում, ժողովրդի` ռումինացի ժողովրդի շրջանակներում, ում մենք հավերժապես սերնդեսերունդ երախտապարտ ենք լինելու եւ խնդրում ենք ռումինական քաղաքական դասի ներկայացուցիչներին ըմբռնել Ցեղասպանության ծանրությունը եւ ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի դեմ ուղղված ծայրահեղ վայրագությունները, որոնք պատվիրվել, նախագծվել եւ իրականացվել էին Օսմանյան կայսրության վարչակազմի կողմից որակվեն որպես ցեղասպանություն: Կարծում ենք, որ Ռումինիայի խորհրդարանում ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը ճիշտ, արժանի եւ անհրաժեշտ գործողություն է: Կարծում ենք, որ պատմության ցանկացած ողբերգական իրադարձության միաձայն ճանաչումը հենց այն սանդուղքն է, որն արժե բարձրանալ եւ այն բնական ճանապարհն է, որով յուրաքանչյուրիս մարդկությունը կարող է պաշտպանել մեզ վայրագություններից:

Վարուժան Ոսկանյան

Վարուժան Փամբուկչյան

Սիմիոն Լուչիամ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ