News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Այսօր՝ մայիսի 5-ին, Եռաբլուր պանթեոնի տարածքում գտնվող Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) նահատակների հուշահամալիրում հողին են հանձնվել ԱՍԱԼԱ-ի հոգեւոր հիմնադիր Գուրգեն Յանիկյանի մասունքները։

Եռաբլուրում էին նրա գաղափարակիցները, ազատամատիկներ, «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Ժիրայի Սեֆիլյանը՝ կուսակիցների հետ։

Գ. Յանիկյանը պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ արդարության համար, 1973 թ․-ին 77 տարեկանում Կալիֆոռնիայում սպանել է Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին և նրա օգնականին։

Դատապարտվել է ցմահ բանտարկության: 1981-ին Յանիկյանը տեղափոխվել է բանտային հիվանդանոց, որտեղ և մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ 1984 թվականի մարտի 27-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ