Շվեյցարացի լուսանկարիչ Ֆաբիան Օֆները ներկայացրել է իր նոր աշխատանքը «մասնիկների բաժանված» ավտոմեքենաների շարքից: Այս անգամ նա կրկին օգտագործել է իրական ավտոմեքենան՝ Audi R8-ը, գրում է Մոտոր-ը:
Նախագիծը նվիրված է ամերիկյան շուկայում այդ մոդելի առկայության 10-ամյա հոբելյանին:
Վերջնական նկարը ստեղծելու համար Audi-ի տեխնիկական մասնագետների խմբին անհրաժեշտ էր ամբողջությամբ հավաքել սուպերքարի հետեւի մասը: Նրանք բաժանել էին առանձին տարրերի ավտոմեքենայի շարժիչը, փոխանցման տուփը, սառեցման համակարգը: Այնուհետեւ յուրաքանչյուր մասնիկն առանձին-առանձին լուսանկարել են եւ միացրել մնացած մասնիկների հետ գրաֆիկական ծրագրի միջոցով: