Ամերիկյան Վաշինգտոն նահանգում ավտոմոբիլային ծառայությունների խանութի տեսախցիկները նկարել են «Pepsi» ընպելիքով առեւտրային ավտոմատ սարքի գողության պահը, հաղորդում է UPI-ը:
Մեքենաների յուղի կենտրոնի սեփականատեր Ռայան Քինգը, առավոտյան աշխատանքի գալով, անմիջապես նկատել է ինչ-որ խոշոր իրի բացակայությունը:
«Մեզ մոտ եղել են մանր գողություններ, սակայն այս դեպքից արտառոց գողություն չէր եղել»,-ասել է նա KHQ-TV-ին տված հարցազրույցում:
Քինգը դիտել է տեսախցիկների տեսագրությունը եւ նկատել երկու տղամարդկանց, որոնք տեղավորում էին ավելի քան 317 կգ կշռող սարքը պիկապի մեջ:
Գողության փաստնն էլ ավելի անհեթեթ է, քանի որ կատարվել է անմիջապես աստիկանության բաժանմունքի մոտ:
«Չգիտեմ՝ կկարողանամ արդյոք վերադարձնել սարքը: Սակայն կցանկանայի տեսնել նրանց ճաղերից այն կողմ»,-ամփոփել է ավտոմատի եւ խանութի վրդովված սեփականատերը: