News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամիսն իր իրավունքների մեջ է մտել կիրակի երեկոյան՝ երիտասարդ լուսնի հայտնվելով, եւ երկուշաբթի կդառնա Մերձավոր Արեւելքում պահքի առաջին օրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Նախօրեին սաուդցի աստղագուշակները եւ իսլամի աստվաբանները, որոնք դեռեւս ուրբաթից հետեւում են Երկրի բնական արբանյակի շարժմանը, արձանագրել են մթնող երկնակամարում երիտասարդ մահիկի ծնունդը: Բարակ լուսնեղջյուրի երեւալու փաստը հաստատել են նաեւ Սաուդյան Արաբիայի աստղադիտարանի մասնագետները, որը մայրաքաղաքից 140 կմ հեռավորությամբ գտնվող գյուղակում է տեղակայված՝ երեք քաղաքների՝ Էր Ռիադի, Սուդեյրի եւ Էլ Քասիմի երթուղիների հատման տեղում: Դրանից հետո թագավորության Գերագույն դատարանը, որն իրավասու է հանդես գալու համապատասխան հայտարարությամբ, պաշտոնապես հայտարարել է, որ մայիսի 6-ին Սաուդյան Արաբիայում, ինչպես նաեւ ԱՄԷ-ում, Եգիպտոսում եւ արաբական պետությունների մեծ մասում սկսվում է Ռամադան ամսվա պահքը:

Չնայած տպագիր եւ էլեկտրոնային օրացույցներին, որոնցում լուսնային օրացույցը, արեւայինի նման, մի քանի տարի առաջ է գրված, մուսուլմանները հնագույն ժամանակների պես այս օրը որոշելու համար հենվում են հեղինակովար աստղագետների եւ աստղագուշակների վրա. նրանց է բաժին ընկնում սարքերի միջոցով կամ նույնիսկ անզեն աչքով երկնքում ապագա լուսնի բարակ թելը տեսնելու կարեւոր առաքելությունը: Իսլամական լուսնային օրացույցը կազմված է 12 ամսից՝ 29 կամ 30 օրով: Լուսնային տարին ունի 354 կամ 355 օր, այս պատճառով արեւային օրացույցից կարճ է: Ռամադանը տարվա 9-րդ ամիսն է, որը հաջորդում է Շաաբանին:

Ռամադանի ավանդույթները

Աշխարհի 1,5 մլրդ-ից ավելի հավատացյալներ առաջիկա ամիս նախատեսում են պահք պահել, ինչը իսլամի 5 սյուներից մեկն է: Ռամադանին չհետեւել թույլատրվում է ճանապարհորդներին, զինվորականներին, ինչպես նաեւ տարեց, հիվանդ մարդկանց, հղի եւ կերակրող կանանց: Ռամադանի ժամանակ փոխվում է պետական հաստատությունների, դպրոցների, բանկերի, խանութների աշխատանքային ժամանակացույցը՝ ամեն ինչ արվում է, որպեսզի մարդկանց ավելի հարմարավետ լինի պահքին հետեւելը:

Ամսվա ընթացքում ուղղահավատներին հրահանգվում է խուսափել ցերեկային ժամերին ուտելուց, խմելուց, ցանկացած ցանկալի զբաղմունքից, իսկ դրա փոխարեն սրտագին աղոթել, զբաղվել աստվածահաճո գործերով, բարեգործությամբ, մտածել հավերժականի եւ հոգու մասին՝ մի կողմ թողնելով աշխարհիկ ամեն ինչ: Կարծիք կա, որ Ռամադանի ժամանակ Բարձրյալը որոշումներ է ընդունում մարդկանց ճակատագրերի մասին: Ուստի կարեւոր է իսլամի պատվիրանների տեսանկյունից իրեն ճիշտ պահելը: Պահքի ժամանակ հարկ է մոռանալ բոլոր վեճերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ