News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան աջակցություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին ինքնիշխանության պաշտպանության համար պայքարում՝ հակակառավարական հեղաշրջման փորձի համատեքստում։ Այս մասին տեղեկացրել է ժողովրդական հանրապետության Rodong Sinmun կենտրոնական թերթը՝ հրապարակելով երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ցանկանում ենք Վենեսուելայի հարցի խաղաղ լուծում կառավարության եւ ժողովրդի ինքնուրույն կամքին համապատասխան եւ համերաշխություն ենք հայտնում վենեսուելացի ժողովրդին ինքնիշխանության պաշտպանության պայքարում»,- ընդգծվում է հայտարարությունում։

Նշվում է, որ հակակառավարական ուժերի վերջերս արած փորձը՝ տապալել օրինական ընտրված նախագահին, «բավական վտանգավոր բռնարարք է, որն իրավիճակը Վենեսուելայում գցում է չափազանց անկայուն դրության մեջ եւ անբարենպաստ ազդեցություն գործում առհասարակ տարածաշրջանի իրավիճակի վրա»։ Հյուսիսային Կորեան կարծում է, որ Վենեսուելայի հակակառավարական ուժերը գործում են «արտաքին ուժերի հովանավորությամբ»։

«Վենեսուելայում իրավիճակի հետ կապված՝ ԱՄՆ-ը, որը ներկայանում է որպես «միակ գերտերություն, անմիտ խոսքեր է հնչեցնում ռազմական գործողության հնարավորության մասին, որն այդ երկիրը կարող է իրականացնել անհրաժեշտության դեպքում»,- նշվում է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ մեկնաբանությունում։

«Մենք դատապարտում ենք Վենեսուելայի օրինական նախագահի փոփոխության ցանկացած փորձ եւ միջամտություն այդ երկրի ներքին գործերին եւ դրանք համարում ենք մարտահրավեր միջազգային արդարությանը եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտում»,- ամփոփել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Ապրիլի 30-ին Վենեսուելայում զինվորականների մի խումբ անցել էր ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմը, ինչից հետո երկրում վերսկսվել են ծավալուն հակակառավարական ցույցերը։ Ցույցերի ժամանակ, որոնք ուղեկցվել են ուժայինների հետ բախումներով, տուժել է մի քանի հարյուր մարդ, չորս հոգի զոհվել է։ Հասարակական կազմակերպությունների տվյալներով՝ ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին կալանվել է մոտ 240 ցուցարար։ Իրավիճակը Վենեսուելայում, ինչպես սպասվում է, գլխավոր թեմաներից մեկը կդառնա ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի առաջիկա շփումներում, մայիսի 6-7-ին Ֆինլանդիայում Արկտիկյան խորհրդի նախարարների խորհրդի նիստի շրջանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ