News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Միանգամից ասեմ, ոչ մի ծեծկռտուք եւ ֆիզիկական բռնություն իմ եւ իհարկե Լեւոն Ջուլֆալակյանի կողմից ՉԻ եղել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած միջադեպին:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սերգեյ Մխիթարյանը հանդիսանում է մեզ հետ միասին սրճարանի համասեփականատեր եւ երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար, որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում։ Զրույցի ընթացքում վատ է իրան զգացել (ավելի ուշ բուժքույրն ասեց ճնշումը բարձրացել էր...), կանչել ենք շտապ օգնություն եւ տեղափոխել հիվանդանոց։

Հետագայում իմանալով նրա կողմից արված հայտարարության մասին ինքնակամ գնացել ենք ոստիկանություն՝ պարզելու, թե ինչո՞վ էր պայմանավորված նման պահվածքը եւ ինչի՞ համար է այդ ամենն արվում։

Թերեւս այսքանը։ Մնացածը երեւի թե Սերգեյն ինքը կասի։

Կրկնում եմ, իմ կողմից ոչ մի հարված չի հասցվել Սերգեյին (Լեւոն Ջուլֆալակյանի մասին էլ ավելորդ է նույնիսկ նշեմ)։ Ինձ գոնե մի փոքր իմացողները գիտեն, որ ես բացարձակ դեմ եմ բռնությանը։ Եվ իրականում չեմ էլ պատկերացնում ինչ կլիներ, եթե հանկարծ ես (եւ մի հատ էլ հայրս հետս) մեկին ծեծեինք, ինչ հետեւանքներ կարող էր դա ունենալ»:

Ավելի վաղ NEWS.am_ը հայտնել էր, որ Shamshyan.com-ի հաղորդմամբ, մայիսի 5-ին, ժամը 15։00-ի սահմաններում Պուշկինի փողոցի 60 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ ինչ-որ խնդիրների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Սերգեյ Մ.-ի եւ Երեւան քաղաքի բնակիչներ՝ 32-ամյա Արսեն Ջուլֆալակյանի եւ 55-ամյա Լեւոն Ջուլֆալակյանի միջեւ, որի ժամանակ, ըստ Սերգեյ Մ.-ի հայտարարության, վերջիններս ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել իրեն:

Ծեծկռտուք Երեւանում. հիվանդանոց տեղափոխվածը հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել ԱԺ պատգամավորն ու նրա հայրը

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հակակոռուպցիոն դատարանը փոխեց Ցոլակ Ակոպյանի խափանման միջոցը․ վարչական հսկողությունը վերացրեց
Հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ մեր միջնորդության բավարարմամբ...
Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ
Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում կազմվել են փաստաթղթեր…
«Զվարթնոցում» ձերբակալվել 45-ամյա կինը. նա հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության մեղադրանքով
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնության կասկածանքով. Դեպքը եղել է այսօր
Սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական...
Բլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկել ոստիկանություն
Բարեկամներ, հենց հիմա ոստիկանությունը Հանրապետության հրապարակից ինձ բերման է ենթարկում, սպասենք նորություններին, ինձ տանում են ոստիկանության...
Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Մայիսի 10-ին՝ ժամը 00:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ