News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում տուրօպերատորները պետք է լիցենզավորվեն, քանի որ դա կարող է նպաստել հնարավոր ռիսկերի զգալի նվազմանը: Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Նրա կարծիքով՝ տուրօպերատորների լիցենզավորման դեպքում շուկայում կարող է զգալիորեն մեծանալ սպասարկման որակը, քանի որ զբոսաշրջային ընկերությունները ավելի շատ կմտածեն իրենց վարկի եւ հեղինակության մասին:

Ապրեսյանն ընդգծեց, որ ըստ օրենքի՝ տուրօպերատորները զբոսաշրջիկներին եւ հանգստացողներին պետք է անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությամբ ապահովեն նախքան վերջինների հետ ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքելը: «Անհրաժեշտ է տուրօպերատորներից ամբողջական տեղեկատվություն պահանջել: Սա բխում է իրենց՝ զբոսաշրջիկների շահերից: Ծառայությունների փաթեթը պետք է նկարագրվի ամբողջական եւ մանրամասն: Օրինակ՝ որտեղից ենք մեկնում, ուր ենք գնում, ով կդիմավորի, որտեղ կտեղավորեն, այնտեղ ինչպիսի պայմաններ են, ինչպես են կերակրում, ինչ է ներառված, այս կամ այն երկրում ինչ սովորություններ եւ ավանդույթներ կան, որոնք պետք է հաշվի առնել, եւ այլն»,- պարզաբանեց Հայաստանի Տուրիզմի ֆեդերացիայի նախագահը: Նաեւ պետք է նշվեն այն պայմանները, թե ինչ հանգամանքներում է սպառողի եւ տուրօպերատորի միջեւ կնքված պայմանագիրը անվավեր ճանաչվում:

Նա նշեց, որ եղել են դեպքեր, երբ տուրօպերատորները խախտել են համաձայնագիրը եւ պայմանագրով նախատեսված պատշաճ ծառայություններ չեն մատուցել:

«Նման դեպքերում քաղաքացիները կարող են իրենց միջոցները պահանջել դատական կարգով։ Բայց այդ դեպքում տուրօպերատորը կարող է կանգնել նաեւ սնանկության սպառնալիքի առջեւ։ Այդ պատճառով տուրօպերատորներին պետք է լիցենզավորել։ Նրանք պետք է համապատասխանեն այն նորմերին, որոնք գրված են օրենքում»,- ընդգծել է փորձագետը՝ հավելելով, որ քաղաքացիները, ցավոք, վատ են տեղեկացված իրենց իրավունքների մասին։

Ինչպես նշեց Մեխակ Ապրեսյանը, եղել են դեպքեր, երբ մարդիկ, որոնք կարծեք լիովին գրագետ են իրավաբանական առումով, տուրօպերատորի կողմից պայմանավորվածությունները չկատարելու պատճառով բողոք չեն ներկայացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ