News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մայիսի 4-ին, «Այբ» դպրոցում կայացավ «Curriculum Vitae. Գլոբալ կառավարման միտումներն ու մարտահրավերները 2019» Ֆորումը, որի շրջանակում ելույթներով հանդես եկան հաղորդակցությունների, առաջնորդության, կառավարման ոլորտների տեղական եւ միջազգային առաջատար փորձագետներ, Շեֆիլդի համալսարանի  պրոֆեսորներ:

Համաձայն «Curriculum Vitae Forum»-ի կոնցեպտուալ ուղղվածության՝ յուրաքանչյուր տարի միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվելու մասնագիտական կյանքի արդիական հարցերին, հիմնախնդիրներին եւ զարգացման ուղիներին:

«Curriculum Vitae». Գլոբալ կառավարման միտումներն ու մարտահրավերները 2019» խորագրով Ֆորումն իրականացվում է Հայաստանում մալուխային հեռուստատեսության եւ ինտերնետի առաջատար մատակարարներից Fnet ընկերության նախաձեռնությամբ եւ Բրիտանական Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի Քոլեջի հովանավորությամբ:

Ֆորումի կազմակերպիչ Fnet ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Գեւորգ Ենգիբարյանը, ներկայացնելով «Curriculum Vitae. Գլոբալ կառավարման միտումներն ու մարտահրավերները 2019» Ֆորումի նպատակներն ասաց. «Լինելով Հայաստանում հեռահաողրդակցության ոլորտը ներկայացնող ընկերություններից մեկը՝  հիմնեցին «Curriculum Vitae» ֆորումը, որի նպատակներից են բիզնեսի եւ կառավարման ոլորտներում տեղի ունեցող գործընթացների եւ ձեռքբերումների ներկայացումը, խնդիրների եւ զարգացման միտումների վերհանումը, ոլորտի հայաստանյան եւ արտերկրի առաջատար մասնագետների, փորձագետների միջեւ համագործակցության ամրապնդումը»:

Գեւորգ Ենգիբարյանը հավելեց, որ այս նախագիծը ընդլայնվելու եւ շարունակական է լինելու:

Ֆորումի հատուկ հյուրերից՝ Շեֆիլդի համալսարանի Բիզնես կառավարման (MBA) ֆակուլտետի ղեկավար եւ ավագ դասախոս Լեսլի Թոմաս Սզամոսին նշեց, որ Հայաստանը զարգացման նոր փուլում է, այս տեսանկյունից կարեւոր է, որ պետական եւ մասնավոր հատվածն արագ ինտեգրվեն համաշխարհային միտումներին՝ հասկանալով փոփոխությունների հանդեպ կորպորատիվ եւ անհատական  դիմադրության  էությունը: 

«Ապագան հիմա է, իսկ փոփոխությունները սկսվում են անհատից: Բարեբախտաբար, նոր սերունդն ավելի նախաձեռնող է, ընդառաջ է գնում մարտահրավերներին, փոփոխություններին եւ նորարարություններին, ինչի շնորհիվ վստահ եմ՝ տնտեսության, զբոսաշրջության, կրթության, հեռահաղորդակցության եւ պետության համար կարեւորագույն այլ ոլորտներ ավելի արագ զարգացում կապրեն»,- նշեց Լեսլի Թոմաս Սզամոսին իր՝ «Հասկանալ փոփոխությունների հանդեպ կորպորատիվ եւ անհատական դիմադրության էությունը»  թեմայով ելույթում:

«Թվայնացվող աշխարհում ամեն ինչ արագ է փոփոխվում: Դա մարտահրավեր է մասնագետների համար: Այսօր ավելի քան երբեւէ նրանք պետք է ճկուն լինեն, կարողանան անմիջապես արձագանքել եւ լուծումներ գտնել: Հենց այդպես ենք կառուցում մեր մասնագիտական ուղին՝ CV-ն: Մեզանից յուրքանչյուրն ունի իր փորձն ու գաղափարները, որոնք ժամանակի ընթացքում կատարելագործվում ու փոփոխվում են՝ ձեւավորելով մեր մասնագիտական ինքնությունը»,-նշեց ֆորումի խոսնակ, SPRING PR-ընկերության համահիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանը, ով հանդես եկավ «Ավանդական PR-ը թվային աշխարհում. ինքնություն որոնելով եւ ներբեռնելով փոփոխություններ» թեմայով:

Միջոցառման խոսնակների թվում էին նաեւ Տեղեկատվական անվտանգության եւ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, Շեֆիլդի համալսարանի ավագ դասախոս Քրիս Լիասիդեսը, Հայաստանի Մարդկային ռեսուրսների (ՄՌ) ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի ղեկավար, բիզնես կառավարման ֆակուլտետի դասախոս Սերգեյ  Թանթուշյանը, բիզնես խորհրդատու, կառավարման ոլորտի փորձագետ Արմեն Հարությունյանը, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի RIPE NCC-ի արտաքին հարաբերությունների տնօրեն  Վահան Հովսեփյանը:

«Curriculum Vitae». Գլոբալ կառավարման միտումներն ու մարտահրավերները 2019» ֆորումի ընթացքում քննարկվեցին EQ կառավարման, աշխատակիցներին եւ հաճախորդներին ներգրավման համար գեյմիֆիկացիայի կիրառման առանձնահատկությունները, մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից միտումները, կրթության ոլորտում նորարարության հիմնախնդիրներն ու լուծումները, մարքեթինգում վարքագծային գործիքների կիրառման միջոցով վաճառքների ավելացման հնարավորությունները:

Ֆորումին մասնակցում էին PR-ի եւ մարքեթինգային հաղորդակցությունների, hեռահաղորդակցության եւ ՏՏ ոլորտների  երկայցուցիչներ, start-up-երի, բիզնես խորհրդատուներ, բուհերի համապատասխան ֆակուլտետների ուսանողներ, ԶԼՄ-ի ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Ամենաշատ