News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի նախագահը մի քանի օր առաջ գրություն էր ուղարկել Գագիկ Ծառուկյանին՝ պահանջելով սպառիչ պարզաբանումներ, թե ինչպես է և´ բիզնեսներ ղեկավարում, և´ կուսակցություն , և´ խորհրդարանական խմբակցություն։ Այսօր, Գագիկ Ծառուկյանը հրապարակեց իր պատասխանը․ այդ երեք Ծառուկյանների նույնացումը, գրել է, անթույլատրելի է, եւ ինքը համաձայն չէ Միրզոյանի գնահատականներին։ Ծառուկյանը  փաստեր է նշել, որ որևէ օրենք չի խախտել, եւ հույս հայտնել, որ իր ներկայացրած սպառիչ փաստերը մեկընդմիշտ կփարատեն բոլոր կասկածները։ «Իմ քայլից» սակայն չեն շտապում հրաժարվել կասկածներից, դեռ պետք է նիստ հրավիրեն, քննարկեն այս պատասխանը, իսկ Ծառուկյանի մանդատի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծել թե ոչ, դեռ չեն կողմնորոշվում։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, որը պետք է քններ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի գործը, ինքնաբացարկ է հայտնել։ Գործն արդեն հանձնվել է դատարանի գրասենյակին եւ ըստ ընթացակարգի այն պետք է վերամակագրվի այլ դատավորի։  Սա արդեն 4-րդ ինքնաբացարկն է Մարտի 1-ի գործի առնչությամբ։ Մինչ այս՝ նույն դատարանի երեք դատավորներ՝ Նելլի Բաղդասարյանը, Հարութուն Մանուկյանը եւ Դավիթ Գրիգորյանը, տարբեր պատճառաբանություններ էին առաջ քաշել եւ հրաժարվել էին քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Նրանց նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, Բարձրագույն դատական խորհուրդը դռնփակ նիստում կորոշի դատավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը։

Հայկ Մարությանը որոշել է քաղաքապետարանի 17000 աշխատակիցների աշխատավարձը կտրուկ բարձրացնել, ղեկավար կազմինը գրեթե կրկանապատկել, մյուներին 25-ից 30 տոկոս ավելի վճարել։ Եթե այս նախագիծը հաստատվի, քաղաքապետը, որ իր համար ամիսը նախատեսել է 1 միլիոն 200 հազար դրամ, աշխատավարձով կանցնի վարչապետին, իսկ թաղապետի տեղակալները՝ մարզպետներին։  Հաստիքացուցակն էլ է մեծանալու, աշխատակազմը կավելանա 40 տոկոսով։ Սա անթույլատրելի է, ֆյեսբուքի ուղիղ եթեերում հայտարարեց Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը։

Լեւոն եւ Արսեն Ջուլֆալակյանները, հայր եւ որդի, երկուսն էլ հայտնի ըմբիշ, երեկ Երեւանում ծեծել են 63-ամյա Սերգեյ Միխիթարյանին։ Սա ըստ տուժածի, որը սալջարդով հոսպիտալացվել է եւ հաղորդում տվել ոստիկանությանը։ Այսօր, արդեն Արսեն Ջուլֆալակյանը, որ նաեւ «Իմ քայլի» պատգամավոր է, ֆեյսբուքյան իր էջում հերքել է լուրը, գրել, որ Սերգեյ Մխիթարյանի հետ միասին սրճարանի համասեփականատերեր են եւ հանդիպել էին գործնական հարցեր քննարկելու, որը սովորականից մի փոքր լարված է անցել։ Զրույցի ընթացքում Սերգեյի ճնշումը բարձրացել է, շտապ օգնություն են կանչել։ Նույնը նա պատմել է նաեւ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին։

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը» երկու օր առաջ «Բուկինիստ» գրախանութում կազմակերպել էր «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը։ Այն սեռական գրագիտության ուղեցույց է՝ 3-ից 6 տարեկան երեխաների համար։ Շնորհանդեսը չկայացավ, մի խումբ մարդիկ խափանեցին այն։ Այս աղմուկը շարունակվեց սոցցանցերում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ֆեյսբուքյան իր էջում խստորեն դատապարտեց շնորհանդեսի տապալումը եւ ստացավ ոչ պակաս խիստ արձագանքներ։ Այսօր, պաշտոնի 100 օրը ամփոփելիս Բաթոյանը բացատրեց իր դիրքորոշումը՝ գիրքը կարեւոր է, բայց ոչ պարտադիր։

Կիրակի երեկոյան Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող օդանավը վթարվել է: Թռիչքից 28 րոպե անց անձնակազմը շտապ վերադարձել էր «Շերեմետեւո»: Վատ եղանակի պատճառով օդաչուներն ինքնաթիռը կարողացել էին նստեցնել միայն երկրորդ փորձից։ Վայրէջքի ժամանակ կոտրվել էին օդանավի կանգնակները եւ հրդեհվել շարժիչները։ Այնուհետեւ կրակը տարածվել էր օդանավի պոչամասում: Օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել է: Վթարի մի քանի վարկած է քննարկվում՝ անձնակազմի անբավարար որակավորում, օդանավի անսարքություն եւ վատ եղանակ։ Մեր ԱԳՆ-ն պարզել է, որ օդանավում Հայաստանի քաղաքացիներ չեն եղել։

Մայիսի 7-ին Հայաստանի առանձին վայրերում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ տեղումներ եւ ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երեւանում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +23+25։ 

Դոլարը թանկացել է, փոխարժեքն այսօր կազմել է 481 դրամ, եվրոն 538 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 630, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 39 դրամ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ