News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ էրդողանին եւ Դոնալդ Թրամփին իր մտահոգություններն է հայտնել Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթային հրթիռների ձեռքբերման կապակցությամբ։ Այս մասին նա հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքին։

«Այսօր բանակցություններ եմ անցկացրել Էրդողանի հետ, մի քանի շաբաթ առաջ էլ խոսել եմ Թրամփի հետ։ Թուրքիայի դիրքորոշումը պարզ է, սակայն ես փոխանցեցի իմ մտահոգությունները՝ կապված С-400-ների հետ։ Ես նրան նաեւ հայտնեցի, որ այլ համակարգեր ՆԱՏՕ-ի ներսում չեն աշխատելու։ Մեզ հուսադրում են Patriot զենիթահրթիռային համակարգերի մատակարարման Անկարայի եւՎաշինգտոնի բանակցությունները։ ՆԱՏՕ-ն Թուրքիայի եւ ԱՄՆ-ի տարաձայնությունները լուծելու ջանքեր է գործադրում»,- ընդգծել է Սթոլթենբերգը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Դաշինքի գլխավոր քարտուղարը նաեւ անհանգստություն է արտահայտել С-400-ների գնման պատճառով երկրի հանդեպ ամերիկյան հնարավոր պատժամիջոցների կապակցությամբ։ «Եթե լուծում չգտնվի, ապա դրանից կտուժեն բոլորը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ն»,- հավելել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ամենաշատ