News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վենեսուելայում հաստատվել է առեւտրային բանկերում արժույթի լիովին ազատ առուվաճառքը: Այս մասին նշված է երկրի Կենտրոնական բանկի հրապարակած փաստաթղթում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վենեսուելայում 2003 թվականից արտասահմանյան արժույթները պետության խիստ հսկողության ներքո էին, իսկ դրանցով գործարքները փաստացի արգելված էին: Սա վերջնարդյունքում հանգեցրել էր արժույթի վիթխարի «սեւ շուկայի» ստեղծմանը, որտեղ դոլարը պաշտոնապես հաստատված փոխարժեքից տասնյակ անգամ բարձր էր: Միայն 2018 թվականի օգոստոսին իշխանությունները դոլարն ազատականացրին, սակայն թողեցին DICOM պաշտոնական փոխարժեքը, որը միայն վերջին ամիսներին է իրապես մոտեցել եւ նույնիսկ բարձր է «սեւ շուկայի» փոխարժեքից:

Իսկ հիմա, ինչպես հետեւում է ԿԲ փաստաթղթից, յուրաքանչյուր առեւտրային բանկ իրավունք ունի քաղաքացիներից արժույթ գնել եւ վաճառել՝ սահմանելով սեփական փոխարժեքը:

Ընդ որում՝ փաստաթղթում ոչ մի անգամ չի հիշատակվում նախկինում գոյություն ունեցած DICOM փոխարժեքը: Ավելին՝ բանկերը օրը մեկ անգամ պարտավոր են ԿԲ-ին հայտնել իրենց միջին փոխարժեքը, որոնց հիման վրա ԿԲ-ն պետք է սահմանի եւ հրապարակի արժույթի իր փոխարժեքները:

Փաստորեն, վերջին ամիսներին տեղի է ունեցել Վենեսուելայի տնտեսության դոլարայնացում: Դոլարն աստիճանաբար պաշտոնապես սկսել են ընդոնել հյուրանոցներում, ռեստորաններում, խանութներում՝ հատկապես հաշվի առնելով երկրում կանխիկ բոլիվարի լիակատար բացակայությունը:

Բանկերը արժույթի փոխանակում կարող են կատարել ոչ միայն կանխիկով, այլ նաեւ քարտի վրա փոխանցման եւ բանկի ու հաճախորդի միջեւ այլ գործարքներ կատարելու ճանապարհով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՕՊԵԿ+-ի երկրները երկարաձգել են նավթի արդյունահանման կրճատումները մինչև հունիսի վերջ
Հունվարին Ղազախստանն ու Իրանը չեն կատարել կրճատման իրենց պարտավորությունները, սակայն խոստացել են...
Brent-ը նվազել է մինչև 81,33 դոլար մեկ բարելի դիմաց
Անցած շաբաթ երկու ապրանքանիշերն էլ էժանացել են ավելի քան 2%-ով...
Հնդկաստանն առաջ է անցել Հոնկոնգից՝ դառնալով աշխարհի չորրորդ խոշորագույն ֆոնդային շուկան. Bloomberg
Հնդկական բաժնետոմսերը ծաղկում են՝ շնորհիվ արագ աճող մանրածախ ներդրողների բազայի և կորպորատիվ մեծ եկամուտների...
Bloomberg. Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները բոլոր տարածաշրջանների համար
Նավթի սպառումը սովորաբար նվազում է փետրվար և մարտ ամիսներին, երբ նավթավերամշակման գործարաններ...
2024 թվականը կլինի ամենամեծ փլուզման տարին․ ամերիկացի տնտեսագետ
Նա կանխատեսել է Մեծ դեպրեսիա․․․
Նավթի գներն աճում են՝ մեկ օր առաջ տեղի ունեցած անկումից հետո
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,49%-ով՝ հասնելով բարելի դիմաց 90,27 դոլարի...
Ամենաշատ